«Կիրթլենդի տաճարը նվիրագործվում է», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Կիրթլենդի տաճարը նվիրագործվում է», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Մարտ 1836
Կիրթլենդի տաճարը նվիրագործվում է
Զգալ Տիրոջ Հոգին Իր տանը
Գրեթե երեք տարվա տքնաջան աշխատանքից հետո Կիրթլենդի տաճարը վերջապես պատրաստ էր։ Մարգարե Ջոզեֆը Սրբերին հատուկ ժողովի հրավիրեց, որպեսզի տաճարը նվիրագործեր։ Նա հատուկ աղոթք էր ասելու և տաճարը նվիրաբերելու էր Տիրոջը։ Այն Տիրոջ սուրբ տունն էր դառնալու։
Սրբեր, 1․235
Ժողովի օրը վաղ առավոտյան, հարյուրավոր Սրբեր հավաքվել էին տաճարում։ Երբ բոլոր նստարանները զբաղեցվեցին, մարդիկ կանգնեցին դռան մոտ և դրսում՝ լուսամուտներից ներս նայելով։ Բոլորը ոգևորված էին տաճարը նվիրագործված տեսնելու համար։
Սրբեր, 1․235-36
Ջոզեֆն աղոթք կարդաց՝ տաճարը նվիրագործելու համար։ Նա Տիրոջն ասաց, որ Սրբերը հնազանդվել են Նրան։ Նա խնդրեց Տիրոջն ընդունել տաճարը, որպես Նրա տուն։
Վարդապետություն և Ուխտեր 109․1-5
Ջոզեֆն աղոթեց, որ բոլոր նրանք, ովքեր կգան տաճար, զգան Տիրոջ զորությունը և իմանան, որ այն Նրա տունն է։
Վարդապետություն և Ուխտեր 109․13
Ջոզեֆն աղոթեց նաև, որ երբ Սրբերը մեղք գործեն, անմիջապես ապաշխարեն։ Նա Տիրոջից զորություն խնդրեց, որ կիսվեն Նրա ավետարանով ամբողջ աշխարհում։ Աղոթքից հետո երգչախումբը նոր երգ երգեց, որը կոչվում է «Աստծո Հոգին»։ Մարդիկ ուրախությամբ էին լցված: Նրանք ոտքի կանգնեցին և փառաբանեցին Տիրոջը։
Վարդապետություն և Ուխտեր 109․21-32, Հիմներ և Մանկական երգեր, հմր․ 28, Սրբեր, 1․237
Այդ օրը շատերը հրեշտակներ տեսան տաճարում։ Նրանք տեսան պայծառ լույս, որը երկնքից իջնում էր տաճարի վրա։ Ոմանք ասացին, որ դա ամպի էր նման, մյուսներն էլ ասացին, որ կրակի էր նման։ Բոլորը զգացին, որ տաճարը սուրբ վայր է։ Այժմ այն իսկապես Տիրոջ տունն էր։
Սրբեր, 1․237