«Սրբերը սովորում են մահացածների համար մկրտության մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Սրբերը սովորում են մահացածների համար մկրտության մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Օգոստոս - հոկտեմբեր 1840
Սրբերը սովորում են մահացածների համար մկրտության մասին
Հույս ընտանիքի անդամների համար, որոնք չէին մկրտվել
Ջեյն Նեյմանն ապրում էր Նավուում: Նա մասնակցել է մի թաղման արարողության, որտեղ խոսել է Ջոզեֆ Սմիթը։ Հուղարկավորությունը Ջեյնին ստիպեց մտածել որդու՝ Սայրուսի մասին։ Նա մահացել էր և չէր մկրտվել։ Ջեյնը անհանգստանում էր Սայրուսի համար։ Նա գիտեր, որ մենք պետք է մկրտվենք՝ Երկնային Հոր հետ ապրելու համար:
Սրբեր, 1․421
Ջոզեֆը գիտեր, թե նա ինչ էր զգում: Նա նույն կերպ մտածում էր իր եղբոր՝ Ալվինի մասին, որը նույնպես մահացել էր առանց մկրտվելու։
Սրբեր, 1․421
Հուղարկավորության ժամանակ Ջոզեֆը պատմեց այն, ինչ Աստված սովորեցրել էր իրեն: Նա ասաց, որ երբ մարդը մահանում է առանց մկրտվելու, մենք կարող ենք մկրտվել նրա համար:
Սրբեր, 1․421
Ջեյնը շատ ուրախ էր՝ լսելով այդ մասին։ Հուղարկավորությունից անմիջապես հետո նա Եկեղեցու մի երեցի հետ գնաց գետը: Նա մկրտեց նրան Սայրուսի համար:
Սրբեր, 1․421
Մի քանի շաբաթ անց Ջոզեֆն ավելին ուսուցանեց Սրբերին մահացածների համար մկրտության մասին: Նա ասաց, որ շատ մարդիկ, որոնք մահացել էին, ցանկանում էին մկրտվել։ Նրանք ցանկանում էին հետևել Հիսուս Քրիստոսին: Նրանք սպասում էին և հույս ունեին, որ իրենց ընտանիքի անդամները, որոնք դեռ ողջ էին, կմկրտվեն իրենց համար:
Վարդապետություն և Ուխտեր 128․15-19, Սրբեր, 1․423
Սրբերն անմիջապես վազեցին դեպի գետը: Նրանք մկրտվեցին այն մարդկանց համար, որոնց սիրում էին: Հայրում Սմիթը մկրտվեց Ալվինի համար: Ավելի ուշ Տերն ուսուցանեց, որ մահացածների համար մկրտությունը պետք է կատարվի տաճարում, ինչ-որ մեկը պետք է գրանցի յուրաքանչյուր մկրտություն, և տղամարդիկ պետք է մկրտվեն տղամարդկանց համար, իսկ կանայք՝ կանանց համար:
Վարդապետություն և Ուխտեր 124․29-32, 127․5-12, 128․1-9, Սրբեր, 1․424