«Հոնս Միլ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հոնս Միլ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հոկտեմբեր 1838 - փետրվար 1839
Հոնս Միլ
Հարձակում և հրաշք
Վիլարդ Սմիթը 11 տարեկան էր: Նրա ընտանիքն ապրում էր Հոնս Միլում (Միսսուրի) այլ Սրբերի հետ։ Նրանք ցանկանում էին շուտով հավաքվել Ֆար Վեստի Սրբերի հետ։
Վարդապետություն և Ուխտեր 115․7-8, Սրբեր, 1․347-48
Մի օր Վիլարդը իր հոր և եղբայրների՝ Սարդիուսի և Ալմայի հետ էր։ Հանկարծ նրանք լսեցին կրակոցներ և ճիչեր։ Մարդիկ եկել էին հարձակվելու Սրբերի վրա։
Սրբեր, 1․348-49
Բոլորը փախան՝ ապահով տեղ գտնելու։ Շատ տղամարդիկ և երեխաներ թաքնվեցին դարբնի արհեստանոցում։ Վիլարդի հայրն ու եղբայրները նույնպես ներս մտան, բայց Վիլարդը առանձնացավ նրանցից։ Նա թաքնվեց փայտերի կույտի ետևում։ Նա շուրջբոլորը լսեց կրակոցներ։
Սրբեր, 1․349, 353
Վիլարդը տեղից տեղ էր վազում՝ թաքնվելու համար։ Վերջապես կրակոցները դադարեցին: Հարձակվողները լքել էին Հոնս Միլը։
Սրբեր, 1․353
Վիլարդը եկավ դարբնի արհեստանոց՝ իր ընտանիքը գտնելու։ Նրա հայրը և Սարդիուսը սպանվել էին։ Բայց Վիլարդի կրտսեր եղբայր Ալման դեռ ողջ էր։
Սրբեր, 1․353
Ալման կրակոց էր ստացել ազդրի շրջանում։ Նա ծանր վիրավորվել էր։ Վիլարդը իր ձեռքերի վրա վերցրեց Ալմային և տարավ իրենց ընտանիքի վրանը։
Սրբեր, 1․353-54
Վիլարդի մայրը՝ Ամանդան, չգիտեր, թե ինչ պետք է անել Ալմայի ազդրի համար։ Բայց նա գիտեր, որ Աստված գիտեր։ Նա աղոթեց և լսեց մի ձայն, որը մանրամասնորեն ասում էր իրեն, թե ինչ պետք է անի։
Սրբեր, 1․354
Ամանդան Ալմայի վերքը լվաց մոխրով։ Ապա նա մի քանի ծառի արմատ մանրացրեց և դրեց նրա վերքին։ Նա նրա ազդրը փաթաթեց կտորով։ «Այդպես անշարժ պառկիր,- ասաց նա,- և Տերը քեզ համար ուրիշ ազդր կստեղծի»:
Սրբեր, 1․354-55
Ավելի ուշ Միսսուրիի նահանգապետն ասաց, որ Սրբերը պետք է լքեն նահանգը, հակառակ դեպքում նրանց կսպանեն։ Բայց Ալմայի ազդրը դեռ չէր լավացել։ Ամանդան աղոթեց և օգնություն խնդրեց Տիրոջից։ Մի ձայն նրան ասաց, որ Հիսուսը երբեք չի լքի իր ընտանիքը։ Ամանդան զգում էր, որ իրեն ոչինչ չի կարող վնասել։
Վարդապետություն և Ուխտեր 88․83, Սրբեր, 1․372, 378-79
Աղոթքից կարճ ժամանակ անց Ամանդան լսեց իր երեխաների ճիչը։ Նա վազեց նրանց գտնելու, և երբ գտավ, Ալման արդեն վազվզում էր։ «Ես լավ եմ, մայրիկ, ես լավ եմ»,— ասաց նա։ Նրա ազդրը բուժվել էր։ Դա Տիրոջ կողմից կատարված հրաշք էր։ Ամանդան և նրա երեխաները լքեցին Միսսուրին՝ մնացած Սրբերի հետ ապահով տեղ գտնելու համար։
Սրբեր, 1․379