«Հիսուս Քրիստոսի եկեղեցին կազմավորված է», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հիսուս Քրիստոսի եկեղեցին կազմավորված է», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Ապրիլ 1830
Հիսուս Քրիստոսի եկեղեցին կազմավորված է
Եկեղեցական ուրախ ժողով
Մորմոնի Գիրքը տպագրվեց, և Աստծո քահանայության զորությունը կրկին երկրի վրա էր։ Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ ժամանակն է կազմավորել Հիսուս Քրիստոսի եկեղեցին:
Սրբեր, 1․84
1830 թվականի ապրիլի 6-ին մոտ 40 կանայք և տղամարդիկ եկան Ուիթմերների տուն՝ եկեղեցին կազմավորելու։ Տերը կանչել էր Ջոզեֆին և Օլիվերին ղեկավարելու Իր եկեղեցին: Ջոզեֆը և Օլիվերը խնդրեցին մարդկանց բարձրացնել ձեռքերը՝ ցույց տալու համար, որ աջակցում են իրենց՝ որպես ղեկավարներ:
Վարդապետություն և Ուխտեր 20․1–3, Սրբեր, 1․84
Հետո Ջոզեֆը և Օլիվերը օրհնեցին հաղորդությունը: Նրանք տվեցին այն մարդկանց՝ օգնելու նրանց հիշել Հիսուս Քրիստոսին: Ջոզեֆն ու Օլիվերն այնուհետև իրենց ձեռքերը դրեցին մկրտված մարդկանց գլխին: Նրանք հաստատեցին նրանց որպես եկեղեցու անդամներ և շնորհեցին Սուրբ Հոգու պարգևը:
Վարդապետություն և Ուխտեր 20․75–79, Սրբեր, 1․85
Տերը Ջոզեֆին պատգամ տվեց նոր Եկեղեցու համար: Նա պատվիրեց նրանց, որ գրի առնեն այն, ինչ տեղի ունեցավ Եկեղեցում: Նա ասաց, որ Ջոզեֆ Սմիթն Իր մարգարեն է: Տերը խոստացավ Եկեղեցու անդամներին, որ եթե նրանք հետևեն պատվիրաններին, որոնք Նա տվեց Ջոզեֆին, Նա կօրհնի նրանց: Սատանան իշխանություն չէր ունենա նրանց վրա:
Վարդապետություն և Ուխտեր 21․1–6, Սրբեր, 1․85
Մարդիկ այնքան ուրախ էին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ունենալու համար։ Հանդիպումից հետո ավելի շատ մարդիկ մկրտվեցին, այդ թվում՝ Ջոզեֆի մայրն ու հայրը: Երբ նրա հայրը դուրս եկավ ջրից, Ջոզեֆը գրկեց նրան։ «Ես ապրեցի, որ տեսնեմ հորս՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցում մկրտվելիս»,- բացականչեց նա։
Սրբեր, 1․86
Ավելի ուշ՝ այդ գիշեր, Ջոզեֆը գնաց անտառ, որպեսզի մենակ լինի: Նրա սիրտը լի էր ուրախությամբ։ Արդեն տասը տարի էր անցել այն օրից, երբ նա առաջին անգամ տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Այդ ժամանակից ի վեր այնքան շատ բան էր տեղի ունեցել։ Ջոզեֆը շատ շնորհակալ էր, որ կարող էր օգնել վերականգնել կամ հետ բերել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:
Սրբեր, 1․86