Սուրբ գրությունների պատմություններ
Միսիա բնիկ ամերիկացիների մոտ


«Միսիա բնիկ ամերիկացիների մոտ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Միսիա բնիկ ամերիկացիների մոտ», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Հոկտեմբեր 1830 - հունվար 1831

Միսիա բնիկ ամերիկացիների մոտ

Դելավերյան հնդկացիները լսում են ավետարանը

Փարլի Պրատը, Օլիվեր Քաուդերին և այլ միսիոներներ այցելում են Դելավերյան հնդկացու տուն:

Փարլի Պրատի մկրտվելուց անմիջապես հետո Տերը կանչեց նրան միանալու Օլիվեր Քաուդերիին և մյուսներին միսիայում: Նա ցանկանում էր, որ նրանք քարոզեն ավետարանը բնիկ ամերիկացիներին: Միսիոներները երկար շաբաթներ ճանապարհորդեցին խոր ձյան միջով: Վերջապես նրանք հանդիպեցին Դելավերյան հնդկացիների ղեկավար Կիկթավենունդին։

Վարդապետություն և Ուխտեր 28․14, 30․5–6, 32, Սրբեր, 1․98, 115

Օլիվերը և Փարլին կիսվում են Մորմոնի Գրքի ուղերձով:

Ղեկավարը բարեհամբույր էր միսիոներների հետ: Նա հրավիրեց իր ընկերներին լսել նրանց ուղերձը։ Օլիվերն ասաց, որ ինքը և Փարլին հեռվից էին եկել՝ Մորմոնի Գիրքը նրանց բերելու համար: Այն պատմում է Ամերիկա մայրցամաքում վաղուց ապրած մարդկանց մասին: Աստված ցանկացավ, որ նրանք կիսվեն գրքով, որպեսզի բոլորն իմանան Հիսուս Քրիստոսի մասին:

Սրբեր, 1․115–16

Օլիվերը տալիս է Մորմոնի Գրքի օրինակը Կիկթավենունդին:

Օլիվերը Կիկթավենունդին տվեց Մորմոնի Գրքի մի օրինակ: Նա երախտապարտ էր, որ Օլիվերն ու իր ընկերներն այդքան հեռու էին եկել՝ կիսվելու իր ժողովրդի հետ: Նա ասաց Օլիվերին և Փարլիին, որ ցանկանում էր, որ նրանք վերադառնան իրենց մոտ՝ կարդալու և Մորմոնի Գրքի մասին ավելին ուսուցանելու համար:

Սրբեր, 1․116–17