«Լիբերթիի բանտը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Լիբերթիի բանտը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Հոկտեմբեր 1838 - մարտ 1839
Լիբերթիի բանտը
Գտնել Տիրոջը դժվար ժամանակներում
Միսսուրիում ապրող շատ մարդիկ չէին սիրում Սրբերին։ Կառավարիչը զինվորներ ուղարկեց նրանց հեռացնելու համար։ Զինվորները Սրբերին վռնդեցին իրենց տներից, գողացան իրեր նրանց տներից և վիրավորեցին նրանցից շատերին։
Սրբեր, 1․355-56, 362, 364
Զինվորները ձերբակալեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին։
Սրբեր, 1․357-58
Ջոզեֆը հարցրեց, թե կարո՞ղ է որոշ ժամանակ մենակ մնալ ընտանիքի հետ։ Զինվորները ասացին՝ ոչ։ Նրանք տարան Ջոզեֆին և մյուս բանտարկյալներին։
Սրբեր, 1․366
Մի գիշեր Ջոզեֆը և մյուս բանտարկյալները լսում էին, թե ինչպես են իրենց պահակները ծիծաղում Սրբերի հանդեպ իրենց արած վատ բաների վրա։ Ջոզեֆը այլևս չէր կարողանում հանդուրժել դա։ Նա վեր կացավ և գոռաց՝ «Լռությո՛ւն»։ Նա խոսեց Աստծո զորությամբ։ Պահակները վախեցան։ Նրանք ներողություն խնդրեցին և դադարեցին խոսել։
Սրբեր, 1․367-68
Ավելի ուշ Ջոզեֆին և նրա ընկերներին բանտարկեցին Լիբերթի քաղաքում։ Բանտը շատ ցուրտ էր, փոքր և մութ։ Նրանք միայն մի քիչ կեղտոտ ծղոտ ունեին քնելու համար։ Ուտելիքը քիչ էր, ինչի պատճառով նրանք հիվանդացան։
Սրբեր, 1․369-70, 374, 384-85
Ջոզեֆը շատ էր մտածում Սրբերի մասին։ Նա սիրում էր նրանց։ Նա անհանգստանում էր նրանց համար։ Բայց նա ոչինչ չէր կարող անել նրանց օգնելու համար։
Սրբեր, 1․385-86
Ջոզեֆը շատ էր աղոթում։ Նա հարցրեց Աստծուն, թե որտեղ է Նա և ինչու չի օգնում Սրբերին։ Մի՞թե Աստված մոռացել էր նրան և Եկեղեցին։
Վարդապետություն և Ուխտեր 121․1-6
Աստված պատասխանեց Ջոզեֆի աղոթքին: Նա ասաց. «Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն»։ Նա ասաց Ջոզեֆին, որ իր դժվարությունները հավերժ չեն տևի, և դրանք նրա օգտի համար կլինեն։ Աստված հիշեցրեց Ջոզեֆին, որ Հիսուս Քրիստոսն ավելի դժվար բաների միջով էր անցել։ Նա խոստացավ, որ Ջոզեֆի հետ կլինի «հավիտյանս հավիտենից»։