Սուրբ գրությունների պատմություններ
Կիրթլենդի տաճարի կառուցումը


«Կիրթլենդի տաճարի կառուցումը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Կիրթլենդի տաճարի կառուցումը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Դեկտեմբեր 1832 - մարտ 1836

Կիրթլենդի տաճարի կառուցումը

Տիրոջ մի հատուկ տուն

Ջոզեֆ ու Էմմա Սմիթները և Ֆիբի ու Սիդնի Ռիգդոնները նայում են այնտեղ, որտեղ Կիրթլենդի տաճարն է կառուցվելու։

Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ ժամանակն է, որ Սրբերը մի հատուկ տուն կառուցեն Կիրթլենդում։ Այս տունը տաճար կլինի, մի վայր, որտեղ Տերը կայցելի Իր ժողովրդին և խոստումներ կանի նրանց հետ։ Իր տաճարում Նա նրանց հատուկ պարգև կտա։ Նա այդ պարգևն անվանել է զորության օժտում։

Վարդապետություն և Ուխտեր 88․119, 95․8, Սրբեր, 1․205

Հայրում Սմիթը գնում է տաճարի աշխատանքներին օգնելու։

Սրբերը միանգամից չսկսեցին տաճարի կառուցումը։ Մի քանի ամիս անց, Տերը հիշեցրեց նրանց, որ տաճարը շատ կարևոր է։ Հայրում Սմիթը շտապեց իր ծնողների տուն, որպեսզի գործիքներ վերցնի։ Երբ իր մայրը հարցրեց, թե նա ուր է գնում, Հայրումն ասաց, որ ցանկանում է առաջինը լինել, ով կաշխատի Տիրոջ տան վրա։

Վարդապետություն և Ուխտեր 95․1-8

Սիդնի Ռիգդոնը նայում է կառուցվող տաճարին։

Կիրթլենդի Սրբերը սկսեցին կառուցել տաճարը։ Դա մեծ ծախսեր և մեծ աշխատանք էր պահանջում: Սիդնի Ռիգդոնի նման, Եկեղեցու անդամները շատ գումարներ զոհաբերեցին՝ տաճարի կառուցման համար։ Նրանք ոգևորված էին, որ կարող էին հետևել Տիրոջ պատվիրաններին և Իր օրհնությունները ստանալ Իր իսկ տանը։

Սրբեր, 1․209-211

Սիդնին աղոթում է տաճարի համար օգնության վերաբերյալ։

Մինչ Սրբերը աշխատում էին տաճարի վրա, գումարը սկսեց չբավարարել։ Սիդնին և Եկեղեցու այլ ղեկավարներ անհանգստացած էին։ Օգնության համար Սիդնին աղոթեց Աստծուն։

Սրբեր, 1․210-11

Քերոլայն Թիփեցը օգնության հասավ։

Քերոլայն Թիփեց անունով Եկեղեցու մի անդամ և նրա ընտանիքը շատ գումար էին խնայել։ Քերոլայնն իրենց գումարը պարտքով տվեց Եկեղեցուն՝ օգնելու տաճարի կառուցման համար։

Սրբեր, 1․211-13

Երեխաներն օգնում են հավաքել կոտրված ապակիներ։

Կիրթլենդի շատ Սրբեր ջանասիրաբար աշխատեցին՝ կառուցելու տաճարը։ Ոմանք քարերով լի սայլեր էին վարում դեպի տաճար։ Մյուսները հագուստ և սնունդ էին պատրաստում աշխատողների համար։ Երեխաները կոտրված ապակու կտորներ էին հավաքում, որպեսզի մանրացնեն և տաճարի պատերին լցնեն, որ արևի լույսի տակ դրանք շողան ու փայլեն։

Սրբեր, 1․210, 219, 221

Կիրթլենդի տաճարը պատրաստ է։

Շուտով տաճարը պատրաստ էր։ Սրբերը ոգևորված էին, որ Տիրոջ տուն էին մտնելու, որպեսզի ստանան այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել էր իրենց։

Սրբեր, 1․221