«Սեմյուել Սմիթը կիսվում է Մորմոնի Գրքով», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Սեմյուել Սմիթը կիսվում է Մորմոնի Գրքով», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1830-1832
Սեմյուել Սմիթը կիսվում է Մորմոնի Գրքով
Մի գիրքն օրհնում է շատ կյանքեր
Տերը միսիայի կանչեց Սեմյուել Սմիթին՝ Ջոզեֆի կրտսեր եղբորը, որպեսզի կիսվի ավետարանով: Սեմյուելը հանդիպեց Ջոն և Ռոդա Գրիններին և պատմեց նրանց Մորմոնի Գրքի մասին: Ջոնը քարոզիչ էր մեկ այլ եկեղեցում: Նա ասաց, որ կվերցնի գրքի պատճենը և կտեսնի, թե արդյոք իր եկեղեցում որևէ մեկը կցանկանա կարդալ այն։
Սրբեր, 1․99
Մի քանի ամիս անց Սեմյուելը վերադարձավ։ Ռոդան ասաց, որ իր ամուսինը չէր կարող գտնել մեկին, ով կցանկանար կարդալ Մորմոնի Գիրքը: Նա վերադարձրեց այն Սեմյուելին։
Սրբեր, 1․99
Սեմյուելը տխուր էր։ Նա շրջվեց, որ հեռանա, բայց Ռոդան կանգնեցրեց նրան։ Նա ասաց, որ կարդացել է Մորմոնի Գիրքը, և այն իրեն դուր է եկել:
Սրբեր, 1․99
Սուրբ Հոգին ասաց Սեմյուելին, որ գիրքը վերադարձնի Ռոդային: «Խնդրիր Աստծուց, որ քեզ վկայություն տա»,- ասաց նրան Սեմյուելը: Նա Ռոդային ուսուցանեց Սուրբ Հոգու մասին, և թե ինչպես նա կիմանար, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Մորոնի 10.3–5, Սրբեր, 1․99–100
Սեմյուելը տուն վերադարձավ միսիայից: Նա ոչ ոքի չէր մկրտել, և միայն մի քանի հոգի էին հետաքրքրվել Մորմոնի Գրքով:
Ռոդան և Ջոնն աղոթեցին, և Սուրբ Հոգին ասաց նրանց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Հետո Ռոդան կիսվեց գրքով իր եղբոր՝ Բրիգամ Յանգի հետ:
Սրբեր, 1․100
Բրիգամը և նրա ընկերը՝ Հեբեր Քիմբալը, փնտրում էին Հիսուսի ճշմարիտ եկեղեցին: Նրանք կարդացին Մորմոնի Գիրքը: Գրեթե երկու տարի նրանք ուսումնասիրեցին և աղոթեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:
Այդ ընթացքում Բրիգամը և Հեբերն իրենց ընտանիքների հետ գնում էին եկեղեցու ժողովներին: Այս ժողովներից մեկում Բրիգամը լսեց մի միսիոների, որը կիսվում էր իր վկայությամբ: Միսիոները հիանալի խոսնակ չէր, բայց Բրիգամը զգաց Սուրբ Հոգուն, երբ նա խոսում էր: Բրիգամը գիտեր, որ նա ճշմարտությունն էր ասում:
Բրիգամը, Հեբերը և նրանց կանայք՝ Միրիամն ու Վիլաթը, մկրտվեցին: Նրանք սիրում էին Փրկչին և Նրա ավետարանը: Տարիներ անց Տերը կանչեց Բրիգամին և Հեբերին՝ լինելու Իր առաքյալները և ծառայելու միսիայում: Քանի որ Սեմյուելը կիսվեց Մորմոնի Գրքով, շատ մարդիկ միացան Փրկչի եկեղեցուն:
Վարդապետություն և Ուխտեր 124․127–29, 126, Սրբեր, 1․215-16