Գլուխ 9
Պատանի Հիսուսը
Հիսուսը մեծանում էր Նազարեթ քաղաքում: Նա շատ բաներ սովորեց և «զորացավ հոգիով ամուր, … և Աստծո շնորհը նրա վրա էր»:
Ղուկաս Բ.39–40
Երբ Հիսուսը 12 տարեկան էր, Նա Հովսեփի, Մարիամի և մի խումբ մարդկանց հետ զատկի տոնին գնաց Երուսաղեմ: Նրանք այնտեղ մնացին մի քանի օր:
Ղուկաս Բ.41–43
Երբ Հովսեփը և Մարիամը վերադառնում էին տուն, նրանք կարծեցին, թե Հիսուսը Իր ընկերների հետ նույնպես գնում է Նազարեթ: Սակայն Հիսուսը մնացել էր Երուսաղեմում:
Ղուկաս Բ.43–44
Երբ Հովսեփը և Մարիամը սկսեցին փնտրել Հիսուսին, նրանք չէին կարողանում գտնել Նրան: Ոչ ոք խմբից չէր տեսել Նրան: Հովսեփը և Մարիամը ետ գնացին Երուսաղեմ: Նրանք Հիսուսին փնտրում էին երեք օր: Նրանք շատ տխուր էին:
Ղուկաս Բ.44–46
Վերջապես նրանք գտան Հիսուսին տաճարում, որտեղ նա զրուցում էր ուսուցիչների հետ: Նա պատասխանում էր նրանց հարցերին: Ուսուցիչները զարմացել էին, լսելով, թե որքան շատ բան գիտեր Հիսուսը:
Ղուկաս Բ.46–47 (տես ծանուցում 46՝)
Մարիմաը Հիսուսին ասաց, որ նա և Հովսեփը անհանգստանում էին: Հիսուսը պատասխանեց, որ Նա կատարում էր Իր Հոր՝ Աստծո աշխատանքը: Հովսեփը և Մարիամը չհասկացան:
Ղուկաս Բ.48–50
Հիսուսը Հովսեփի և Մարիամի հետ վերադարձավ Նազարեթ և հնազանդվեց նրանց:
Ղուկաս Բ.51
Հիսուսը ավելի ու ավելի շատ էր սովորում Իր Երկնային Հոր աշխատանքի մասին:
Ղուկաս Բ.52
Նա մեծանում էր՝ դառնալով բարձրահասակ և ամուր:
Ղուկաս Բ.52
Մարդիկ սիրում էին Նրան: Նա անում էր այն, ինչ Աստված ուզում էր:
Ղուկաս Բ.52
Աստված սիրում էր Նրան:
Ղուկաս Բ.52