Գլուխ 39
Հիսուսը բուժում է կույրին
Մի օր Հիսուսը զբոսնում էր Իր աշակերտների հետ: Նրանք տեսան մի մարդու, որն ի ծնե կույր էր: Աշակերտները հարցրեցին, թե ինչու էր այդ մարդը կուրացել՝ որովհետև մեղք էր գործել, թե՞ որովհետև իր ծնողներն էին մեղք գործել:
Հովհաննես Թ.1-2
Փրկիչն ասաց, որ ոչ ծնողները, ոչ էլ ինքն էին մեղք գործել: Մարդը կույր էր, որպեսզի Հիսուսը բուժեր նրան և ցույց տար Աստծո զորությունը:
Հովհաննես Թ.3-5
Հիսուսը ցեխից մի գունդ արեց: Նա դրեց այն կույր մարդու աչքերին: Հիսուսը մարդուն ասաց, որ գնա և լվանա իր աչքերը:
Հովհաննես Թ.6-7
Երբ մարդը լվաց ցեխը աչքերից, նա կարողացավ տեսնել:
Հովհաննես Թ.7
Երբ նրա հարևանները տեսան նրան, նրանք չճանաչեցին նրան: Նա նրանց ասաց, որ Հիսուսը բուժեց իրեն: Հարևանները մարդուն տարան փարիսեցիների մոտ: Մարդը փարիսեցիներին ասաց, որ Հիսուսը բուժեց իրեն:
Հովհաննես Թ.8-11
Փարիսեցիներից ոմանք մտածեցին, որ Հիսուսը պետք է որ արդար մարդ լիներ: Մյուսները կարծում էին, որ նա մեղավոր էր: Երբ մարդն ասաց, որ Հիսուսը արդար էր, որոշ փարիսեցիներ բարկացան և դուրս վռնդեցին նրան:
Հովհաննես Թ.13-16, 30-34
Հիսուսը գտավ այդ մարդուն: Նա հարցրեց նրան, թե արդյոք նա հավատում էր Աստծո Որդուն: Մարդը հարցրեց, թե ով էր Աստծո Որդին: Հիսուսն ասաց, որ Ինքն էր Աստծո Որդին, և մարդը երկրպագեց Նրան:
Հովհաննես Թ.35-38