Գլուխ 27
Կատարում էր Հոր աշխատանքը երկրի վրա
Հրեաների մի տոն օր Փրկիչը գնաց Երուսաղեմում գտնվող Բեթհեզդայի ջրավազանի մոտ: Մարդիկ համարում էին, որ երբ ջրավազանի ջուրը շարժվում է, առաջին մարդը, որը մտնում է ջրի մեջ, բուժվում է:
Հովհաննես Ե.1–4
Հիսուսը մի մարդ տեսավ ջրավազանի մոտ, որը 38 տարի չէր քայլում: Կիրակի օր էր: Հիսուսը այդ մարդուն հարցրեց, թե արդյոք նա ուզում էր բուժվել: Մարդն ասաց, որ չի կարող բուժվել, որովհետև երբեք առաջինը չի կարողանա մտնել ջուրը:
Հովհաննես Ե.5–7
Հիսուսը մարդուն ասաց. «Վեր կաց, մահիճդ առ և ման եկ»: Մարդն անմիջապես բուժվեց:
Հովհաննես Ե.8–9
Շատ հրեաներ համարում էին, որ Կիրակի օրը հրաշքներ կատարելը մեղք էր: Նրանք ուզում էին սպանել Հիսուսին:
Հովհաննես Ե.10–16
Հիսուսը պատասխանեց, որ Կիրակի օրը Նա անում է միայն այն, ինչ կաներ Իր Հայրը:
Հովհաննես Ե.17