Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 55. Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին


Գլուխ 55

Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին

After His resurrection Jesus spends forty days with the Apostles - ch.55-1

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր մնաց Իր Առաքյալների հետ: Նա նրանց տարբեր բաներ սովորեցրեց ավետարանի և Իր Եկեղեցու մասին:

Գործք Ա.1-3

Jesus tells His Apostles to preach the gospel to all people - ch.55-2

Նա նրանց ասաց, որ ուսուցանեն ավետարանը բոլոր մարդկանց: Նա նաև ասաց. Որ շուտով գնալու է, բայց Սուրբ Հոգին կգա և կօգնի նրանց:

Գործք Ա.4-8

The Apostles watch as Jesus ascends to heaven - ch.55-3

Առաքյալները տեսան, ինչպես Հիսուսը բարձրացավ ամպերի մեջ: Երկու հրեշտակ սպիտակ շորերով ասացին Առաքյալներին, որ Հիսուսը մի օր երկնքից կիջնի:

Գործք Ա.9-11

Peter, James and John are leading the Church - ch.55-4

Առաքյալները դարձան երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարները: Պետրոսը Նախագահն էր, իսկ Հակոբոսը և Հովհաննեսը նրա խորհրդականները:

Մատթեոս ԺԶ.18-19; Վարդապետություն և Ուխտեր 81.1-2; Հիսուս Քրիստոս 219–20

Matthias is chosen and ordained to be an Apostle - ch.55-5

Կար միայն տասնմեկ Առաքյալ, Հուդան մահացել էր: Երկնային Հայրը Առաքյալներին ասաց, որ ընտրեին Մատաթիային որպես Տասներկու Առաքյալներից մեկը: Բոլոր Առաքյալները քահանայության հատուկ կոչում ունեին:

Մատթեոս ԻԷ.3-5; Գործք Ա.15-17, 21-26; Վարդապետություն և Ուխտեր 102.8

The members of the Church obey the commandments - ch.55-6

Առաքյալները և մյուս աշակերտները հավատ ունեին Տիրոջ հանդեպ: Նրանք հնազանդվում էին Նրա պատվիրաններին: Նրանք սիրում էին միմյանց:

Գործք Բ.41-47

The Apostles spread the gospel to many people - ch.55-7

Քահանայության և Սուրբ Հոգու զորությամբ Առաքյալները շատ բաներ կարող էին անել: Նրանք բուժում էին հիվանդներին և միսիոներներ էին: Նրանք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Շատ մարդիկ հավատացին Առաքյալների խոսքերին և միացան Եկեղեցուն: Եկեղեցու անդամները կոչվում էին Սրբեր:

Գործք Բ.2-4, 32-33, 36-43,47; Գ.1–8; Հռովմայեցիս Ա.7