Գլուխ 25
Կինը դիպչում է Հիսուսի զգեստին
Մի կին 12 տարի հիվանդ էր: Նա շատ բժիշկների մոտ էր գնացել, սակայն նրանք չէին կարողացել օգնել իրեն:
Մարկոս Ե.25–26
Մի օր նա տեսավ Հիսուսին, որը շրջապատված էր շատ մարդկանցով: Նա հավատում էր, որ եթե միայն դիպչի Նրա զգեստին, կբուժվի: Նա անցավ ամբոխի միջով և դիպչեց Նրա զգեստին:
Մատթեոս Թ.20–22; Մարկոս Ե.27–28
Նա անմիջապես բուժվեց: Հիսուսը շրջվեց և հարցրեց. «Ո՞վ դիպչեց իմ հագուստին»:
Մարկոս Ե.29–30
Կինը վախեցավ: Նա ծնկի իջավ Փրկչի առաջ և ասաց, որ նա դիպչեց Նրան: Հիսուսը նրան ասաց, որ Իր հանդեպ հավատքը բուժեց կնոջը:
Մարկոս Ե.33–34