Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 52. Հիսուսի դատը


Գլուխ 52

Հիսուսի դատը

The men come to take Jesus away - ch.52-1

Հրեաների ղեկավարները մարդկանց ուղարկեցին թրերով և փայտերով Գեթսեմանի Այգի:

Մատթեոս ԻԶ.47

Judas Iscariot is with a group of men holding torches - ch.52-2

Հուդա Իսկարիովտացին նրանց հետ էր: Քահանայապետը վճարել էր Հուդային, որ նա մարդկանց ցույց տար, թե որտեղ էր Հիսուսը:

Մատթեոս ԻԶ.14-16, 47

Judas kisses Jesus to betray Him - ch.52-3

Հուդան մարդկանց ցույց տվեց Հիսուսին, համբուրելով Նրան: Մարդիկ տարան Հիսուսին: Նրանք ծաղրեցին և ծեծեցին Նրան: Նրանք տարան Հիսուսին քահանայապետ Կայիափայի մոտ:

Մատթեոս ԻԶ.48-49,57; Ղուկաս ԻԲ.54, 63-65

Jesus is put on trial - ch.52-4

Հրեա ղեկավարները Հիսուսին հարցեր տվեցին: Նրանք ասացին, որ Նա խախտել է օրենքը, ասելով, որ Աստծո Որդին է: Հիսուսը նրանց ասաց, որ Աստծո Որդին է: Նրանք ասացին, որ Հիսուսը մեղավոր էր և պետք է մահանար:

Ղուկաս ԻԲ.66-71

The Jewish leaders take Jesus to Pontius Pilate - ch.52-5

Հրեա ղեկավարները չունեին Հիսուսին սպանելու իշխանություն: Նրանք Նրան տարան Պոնտացի Պիղատոսի մոտ, որը կարող էր դատապարտել Հիսուսին մահվան: Հրեա ղեկավարները Պիղատոսին ասացին, որ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր չհնազանդվել Հռոմեական օրենքին:

Ղուկաս ԻԳ.1-2

The crowd asks for Barabbas to be released - ch.52-6

Պիղատոսը չէր կարծում, թե Հիսուսը ինչ-որ վատ բան էր արել: Պիղատոսը ուզում էր բաց թողնել Հիսուսին: Ամբոխը ուզում էր, որ Հիսուսին խաչեին:

Ղուկաս ԻԳ.14-21

Pilate can find no reason to kill Jesus ch.52-7

Պիղատոսը միևնույն է ուզում էր բաց թողնել Հիսուսին: Բայց քահանաները և մարդիկ շարունակում էին գոչել, որ Հիսուսին խաչեին:

Ղուկաս ԻԳ.22-23

Pilate washes his hands - ch.52-8

Պիղատոսը լվաց իր ձեռքերը: Նա ասաց, որ պատասխանատու չէ Հիսուսի մահվան համար: Մարդիկ ասացին, որ իրենք պատասխանատու կլինեն Նրա մահվան համար: Պիղատոսը կարգադրեց իր զինվորներին խաչել Հիսուսին:

Մատթեոս ԻԷ.24-26