Գլուխ 41
Հիսուսը օրհնում է երեխաներին
Հիսուսը գնում էր Երուսաղեմ: Ճանապարհին որոշ մարդիկ ցանկացան, որ Հիսուսը օրհներ իրենց երեխաներին: Աշակերտները այդ մարդկանց ասացին, որ չանհանգստացնեին Հիսուսին:
Մարկոս Ժ.13
Բայց Հիսոսւը սիրում էր երեխաներին: Նա ասաց աշակերտներին, որ թույլ տային երեխաներին գալ Իր մոտ: Հիսուսը աշակերտներին նաև ասաց, որ նրանք պետք է նմանվեն երեխաներին: Այդ ժամանակ նրանք կկարողանային ապրել երկնքում Աստծո հետ:
Մարկոս Ժ.14-15