Գլուխ 37
Տաս բորոտները
Հիսուսը գնաց մի փոքր քաղաք, որտեղ հանդիպեց տաս բորոտների: Բորոտները մարդիկ են, որոնք հիվանդ են: Հիվանդության պատճառով նրանց մարմնի վրա խորը վերքեր են առաջանում:
Ղուկաս ԺԷ.12
Բժիշկները չէին կարող օգնել բորոտներին: Մարդիկ վախենում էին մոտ գնալ նրանց: Նրանք չէին ուզում նույնպես հիվանդանալ:
Ղուկաս ԺԷ.12
Բորոտները Հիսուսին խնդրեցին բուժել իրենց: Նրանք գիտեին, որ Նա կարող էր բուժել իրենց վերքերը:
Ղուկաս ԺԷ.13
Հիսուսը ուզում էր, որ նրանք ապաքինվեին: Նա նրանց ասաց, որ գնան և իրենց ցույց տան քահանաներին:
Ղուկաս ԺԷ.14
Քահանաների մոտ գնալու ճանապարհին տաս բորոտները բուժվեցին: Նրանց վերքերը վերացել էին:
Ղուկաս ԺԷ.14
Բորոտներից մեկը գիտեր, որ իրենց բուժեց Հիսուսը: Նա վերադարձավ և շնորհակալություն հայտնեց Նրան: Հիսուսը հարցրեց, թե ուր են մնացած ինը բորոտները: Նրանք չվերադարձան: Հիսուսն ասաց այն բորոտին, որը շնորհակալություն հայտնեց, որ հավատքը բուժեց իրեն:
Ղուկաս ԺԷ.15-19