Գլուխ 36
Հիսուսը պատմում է երեք առակ
Մի օր Հիսուսը ուտում էր և խոսում մարդկանց հետ, որոնք, շատերի կարծիքով, մեղավոր էին: Մի քանի փարիսեցիներ տեսան Նրան:
Ղուկաս ԺԵ.1–2
Փարիսեցիները համոզված էին, որ լավ մարդիկ չպետք է խոսեին մեղավորների հետ: Նրանք մտածեցին, որ քանի որ Հիսուսը խոսում էր մեղավորների հետ, ապա նա լավ մարդ չէր:
Ղուկաս ԺԵ.2
Փրկիչը ուզում էր օգնել փարիսեցիներին հասկանալ, թե ինչու էր Ինքը մեղավորների հետ: Նա նրանց երեք առակ պատմեց: Առաջինը կորած ոչխարի մասին էր:
Ղուկաս ԺԵ.3; Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները, 277