Գլուխ 15
Կինը ջրհորի մոտ
Հիսուսը Երուսաղեմից գնաց Գալիլեա: Նա ճանապարհորդեց Սամարիայով և հասավ մի ջրհորի:
Հովհաննես Դ.3-6
Նա հոգնած էր և որոշեց հանգստանալ ջրհորի մոտ: Սամարացի մի կին եկել էր ջուր տանելու: Հիսուսը խնդրեց, որ նա իրեն ջուր տար:
Հովհաննես Դ.6-7
Քանի որ հրեաները սովորաբար չէին խոսում Սամարացիների հետ, կինը զարմացավ:
Հովհաննես Դ.9
Հիսուսն ասաց կնոջը, որ կարող էր նրան տալ այնպիսի ջուր, որ նա երբեք այլևս չծարավի: Նա բացատրեց, որ Ինքը Փրկիչն է: Ջուրը, որը նա կարող էր նրան տալ, հավերժական կյանքի կենդանի ջուրն էր:
Հովհաննես Դ.10, 13-15, 25-26
Կինը գնաց քաղաք և շատ մարդկանց պատմեց Հիսուսի մասին: Նրանք գնացին ջրհորի մոտ, որ լսեին Հիսուսին: Նրանցից շատերը հավատացին Նրա խոսքերին:
Հովհաննես Դ.28-30, 39-42