Գլուխ 17
Զայրացած մարդիկ Նազարեթում
Հիսուսը գնաց Նազարեթ, այն քաղաքը, ուր նա մեծացել էր:
Ղուկաս Դ.16
Հիսուսը գնաց ժողովարան, մի շենք, որտեղ հրեաները եկեղեցի էին գնում: Նա կանգնեց և սկսեց կարդալ սուրբ գրություններից: Նա կարդաց մարգարե Եսայիայի խոսքերից: Եսայիան ասել էր, որ Փրկիչ է գալու երկիր և օգնելու է մարդկանց:
Ղուկաս Դ.16-19
Երբ Հիսուսը փակեց սուրբ գրությունները և նստեց, բոլոր մարդիկ նայեցին Նրան:
Ղուկաս Դ.20
Հիսուսն ասաց, որ Եսայիայի խոսքերը Իր մասին էին, որ Ինքն էր Փրկիչը: Մարդիկ զարմացան, լսելով Նրա խոսքերը: Նրանք ասացին. «Չէ՞ որ սա Հովսեփի որդին է»: Նրանք չհավատացին, որ Հիսուսը Աստծո Որդին էր:
Ղուկաս Դ.21-22
Փրկիչը գիտեր, թե ինչ էին նրանք մտածում: Նրանք ուզում էին, որ Նա հրաշքներ գործեր: Սակայն Հիսուսը նրանց ասաց, որ Նա հրաշքներ չի կատարի նրանց համար, քանի որ նրանք հավատք չունեին Իր հանդեպ:
Ղուկաս Դ.23-27
Դա զայրացրեց մարդկանց: Նրանք Հիսուսին տարան բլրի գագաթ և ուզեցին գցել այնեղից:
Ղուկաս Դ.28-29
Հիսուսը փախչեց նրանցից և գնաց ուրիշ քաղաք:
Ղուկաս Դ.30-31