Գլուխ 16
Ղեկավարի Որդին
Հրեաների ղեկավարը մի որդի ուներ, որը ծանր հիվանդ էր: Բոլորը մտածում էին, որ նրա որդին շուտով կմահանա:
Հովհաննես Դ.46-47
Այդ մարդը թողեց իր որդուն տանը և երկար ճանապարհ անցավ՝ հասնելով Կանա քաղաք: Այնտեղ նա տեսավ Հիսուսին:
Հովհաննես Դ.47
Այդ մարդը խնդրեց Փրկչին գալ և բուժել իր որդուն: Հիսուսը նրան ասաց, որ նրա որդին կբուժվի: Մարդը հավատաց Հիսուսին և գնաց տուն:
Հովհաննես Դ.47-50
Նրա ծառաները եկան նրան դիմավորելու: Նրանք նրան ասացին, որ նրա որդին լավացել է և կապրի: Նա հարցրեց նրանց, երբ նրա որդին սկսեց լավանալ: Նրանք ասացին: Դա այն պահին էր, երբ Հիսուսն ասաց, որ նրա որդին կբուժվի:
Հովհաննես Դ.51-53
Մարդը հասկացավ, որ Հիսուս Քրիստոսը բուժեց իր որդուն: Նա և նրա ամբողջ ընտանիքը հավատացին Փրկչին:
Հովհաննես Դ.53