Գլուխ 14
Նիկոդեմոս
Նիկոդեմոսը պատկանում էր Հրեաների մի խմբի, որոնք կոչվում էին Փարիսեցիներ: Նա նաև Հրեաների ղեկավարն էր: Շատ Փարիսեցիներ չէին հավատում, որ Հիսուս Քրիստոսին ուղարկել էր Աստված: Բայց Նիկոդեմոսը հավատաց, տեսնելով Հիսուսի գործած հրաշքները:
Հովհաննես Գ.1–2
Մի գիշեր Նիկոդեմոսը եկավ Փրկչի հետ խոսելու: Հիսուսը նրան ասաց, որ ոչ ոք չի կարող մտնել Աստծո արքայությունը առանց կրկին ծնվելու:
Հովհաննես Գ.2–3
Նիկոդեմոսը չհասկացավ: Ինչպե՞ս կարող է մարդը նորից ծնվել: Փրկիչը բացատրեց, որ Նա խոսում էր հոգևոր բաների մասին: Նորից ծնվելու համար մարդը պետք է մկրտվի ջրում և ստանա Սուրբ Հոգին:
Հովհաննես Գ.4–7
Հիսուսը բացատրեց, որ ուղարկվել էր երկիր, որպեսզի օգներ բոլորիս վերադառնալ Երկնային Հոր մոտ: Նա ասաց, որ պետք է տանջվեր մեր մեղքերի համար և մահանար խաչի վրա, որպեսզի մենք կարողանայինք հավերժական կյանք ունենալ:
Հովհաննես Գ.12–17
Նա ասաց, որ մենք պետք է հավատանք Իրեն և ընտրենք ճիշտը: Եթե մենք անենք այն, ինչը ճիշտ է, մենք հավերժ կապրենք Աստծո արքայությունում:
Հովհաննես Գ.18–21