Գլուխ 46
Երկրորդ Գալուստը
Հիսուսը Ձիթենյաց Սարի վրա էր: Նրա աշակերտները հարցեր ունեին Նրան տալու: Նրանք հարցրեցին, թե երբ էին ոչնչանալու ամբարիշտները: Նրանք նաև ուզում էին իմանալ, թե երբ էր Հիսուսը նորից գալու:
Մատթեոս ԻԴ.3; Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.4
Հիսուսը նրանց ասաց, որ Իր Երկրորդ Գալստից առաջ կեղծ մարգարեներ կլինեն, որոնք կհայտարարեն, թե իրենք Քրիստոսն են: Շատ մարդիկ կհետևեն նրանց: Բայց եթե Նրա հետևորդները հնազանդվեն Իր խոսքերին, ապա կեղծ մարգարեները չեն կարողանա խաբել իրենց: Նրանք կփրկվեն:
Մատթեոս ԻԴ.4-5, 24-27; Մարկոս ԺԳ.21-22; Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.21-22,37
Հիսուսը նաև ասաց, որ Իր երկրորդ գալստից առաջ կլինեն շատ պատերազմներ, սով, սաստիկ հիվանդություններ և երկրաշարժեր: Շատ մարդիկ այլևս չեն օգնի մյուսներին և կդառնան ամբարիշտ:
Ավետարանը կքարոզվի ողջ աշխարհում, սակայն շատ մարդիկ չեն լսի:
Արևը կխավարի, լուսինը չի փայլի և աստղերը կընկնեն երկնքից:
Մատթեոս ԻԴ.29; Մարկոս ԺԳ.24-25; Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.33
Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա, մարդիկ կտեսնեն, ինչպես է Նա իջնում ամպերից զորությամբ և փառքով: Նա կուղարկի Իր հրեշտակներին, որոնք բոլոր արդարներին կհավաքեն:
Մատթեոս ԻԴ.30-31; Մարկոս ԺԳ.26-27; Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.36-37
Մենք կարող ենք պատրաստվել Երկրորդ Գալստին, կատարելով ճիշտը: Երբ մենք տեսնենք այն նշանները, որոնք խոստացավ Հիսուսը, մենք կիմանանք, որ Փրկիչը շուտով գալու է: Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե երբ Հիսուսը նորից կգա: Եթե մենք պատրաստ լինենք, մենք կարող ենք Նրա հետ լինել:
Մատթեոս ԻԴ.44; Ղուկաս ԻԱ.36; Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1. 39–40