Գլուխ 29
Հիսուսը քայլում է ջրի վրայով
5000 մարդ կերակրելուց հետո Հիսուսը բարձրացավ սար աղոթելու: Նրա աշակերտները նավակ նստեցին, որ անցնեին Գալիլեայի ծովը: Երբ եկավ գիշերը, սկսեց քամի փչել և ալիքները բարձրացան:
Մաթտեոս ԺԴ.22–24
Ավելի ուշ այդ գիշեր Հիսուսը եկավ, որ միանար Իր աշակերտներին: Նա քայլում էր ջրի վրայով, որպեսզի հասներ նավակին:
Մատթեոս ԺԴ.25
Աշակերտները տեսան, ինչպես էր Նա քայլում ջրի վրայով: Նրանք վախեցան: Նրանք կարծեցին, թե դա Հոգի էր: Հիսուսն ասաց նրանց. «Ես եմ, մի վախեցեք»:
Մատթեոս ԺԴ.26–27
Պետրոսը նույնպես ցանկացավ քայլել ջրի վրայով: Հիսուսը Պետրոսին ասաց, որ գար Իր մոտ: Պետրոսը դուրս եկավ նավակից: Նա սկսեց քայլել ջրի վրայով դեպի Փրկիչը:
Մատթեոս ԺԴ.28–29
Քանի որ քամին շատ ուժեղ էր փչում, Պետրոսը վախեցավ: Նա սկսեց խորտակվել և բացականչեց, որ Հիսուսը փրկեր իրեն:
Մատթեոս ԺԴ.30
Փրկիչը բռնեց Պետրոսի ձեռքը: Նա հարցրեց Պետրոսին, թե ինչու նա չուներ ավելի մեծ հավատք:
Մատթեոս ԺԴ.31
Երբ Հիսուսը և Պետրոսը նստեցին նավակ, փոթորիկը հանդարտվեց: Բոլոր աշակերտները երկրպագեցին Փրկչին: Նրանք գիտեին, որ Նա Աստծո Որդին էր:
Մատթեոս ԺԴ.32–33