Գլուխ 60
Պետրոսը վերակենդանացնում է Տաբիթային
Տաբիթա անունով մի բարի կին ապրում էր Յոպպե քաղաքում: Նա Հիսուս Քրիստոսի հետևորդներից էր: Նա շատ մարդկանց էր օգնել և շատ բարի գործեր էր կատարել:
Գործք Թ.36
Նա հիվանդացավ և մահացավ:
Գործք Թ.37
Նրա ընկերները ուղարկեցին Պետրոսի ետևից: Երբ նա եկավ, խնդրեց Տաբիթայի ընկերներին դուրս գալ սենյակից:
Գործք Թ.38–40
Պետրոսը ծնկի իջավ և աղոթեց, ապա ասաց, որ Տաբիթան կանգնի: Նա բացեց իր աչքերը և նստեց:
Գործք Թ.40
Պետրոսը նրան օգնեց կանգնել: Նա կանչեց իր ընկերներին: Նրանք եկան և տեսան, որ կինը ողջ էր: Պետրոսը օգտագործեց քահանայության զորությունը, որպեսզի վերակենդանացներ Տաբիթային: Յոպպեյում շատ մարդիկ հավատացին Հիսուս Քրիստոսին, երբ լսեցին Տաբիթայի վերակենդանացման մասին:
Գործք Թ.41–42