Գլուխ 31
Հիսուսը բուժում է խուլ մարդուն
Մի քանի մարդ Հիսուսի մոտ մի մարդու բերեցին: Այդ մարդը խուլ էր և չէր կարողանում լավ խոսել: Մարդիկ ուզում էին, որ Փրկիչը բուժեր նրան:
Մարկոս Է.32
Հիսուսը այդ մարդուն մյուսներից հեռու տարավ: Նա Իր մատները դրեց մարդու ականջներին: Նա ձեռքով դիպչեց մարդու լեզվին և օրհնեց նրան:
Մարկոս Է.33–34
Սյդ մարդը կարողացավ լսել և խոսել: Մարդիկ կարողանում էին հասկանալ նրան: Հիսուսը խնդրեց, որ մարդիկ ոչ ոքի չասեն, թե ինչ կատարվեց, սակայն նրանք բոլորին ասացին:
Մարկոս Է.35–36