Գլուխ 8
Չար թագավոր Հերովդեսը
Իմաստունները Հերովդեսին ասացին, որ Հիսուսը պետք է թագավոր դառնար: Հերովդեսը ուզում էր լինել միակ թագավորը: Նա իր զինվորներին հրամայեց, որ սպանեն բոլոր մանուկներին Բեթլեհեմում և մոտակա վայրերում:
Մատթեոս Բ.3, 13, 16
Հրեշտակը Հովսեփին պատվիրեց տանել Մարիամին և Հիսուսին Եգիպտոս՝ Բեթլեհեմից հեռու մի երկիր: Հերովդեսը չէր որոնի Հիսուսին այնտեղ:
Մատթեոս Բ.13
Հովսեփը հնազանդվեց: Նա, Մարիամը և Հիսուսը Եգիպտոսում էին, երբ Հերովդեսի զինվորները սպանեցին Բեթլեհեմի և մոտակա վայրերի բոլոր մանուկներին:
Մատթեոս Բ.14, 16
Հերովդես թագավորի մահից հետո հետո հրեշտակը Հովսեփին ասաց, որ Հիսուսին և Մարիամին տուն տանի: Հովսեփը տարավ նրանց Նազարեթ, որտեղ Հիսուսը ապահով էր:
Մատթեոս Բ.19–21, 23