Գլուխ 58
Սիմոնը և Քահանայությունը
Սամարիայում շատ մարդիկ լսեցին ավետարանը և հավատացին: Նրանք մկրտվեցին, բայց չունեին Սուրբ Հոգին:
Գործք Ը.5, 12–16
Պետրոսը և Հովհաննեսը գնացին Սամարիա: Նրանք իրենց ձեռքերը դնում էին մարդկանց գլխին և տալիս էին նրանց Սուրբ Հոգու պարգևը:
Գործք Ը.14–17
Սիմոն անունով մի մարդ տեսավ, ինչպես էին Պետրոսը և Հովհաննեսը մարդկանց Սուրբ Հոգի տալիս: Սիմոնը գիտեր, որ այդ երկու Առաքյալները կարող էին մարդկանց Սուրբ Հոգի տալ, որովհետև ունեին քահանայություն: Նա նույնպես քահանայություն էր ուզում ունենալ:
Գործք Ը.9, 18–19
Նա Պետրոսին և Հովհաննեսին դրա դիմաց փող առաջարկեց: Պետրոսը Սիմոնին ասաց, որ ոչ ոք չի կարող գնել քահանայությունը: Աստված տալիս է դա արդար տղամարդկանց: Պետրոսը գիտեր, որ Սիմոնը արդար չէր: Նա նրան ասաց, որ ապաշխարեր:
Գործք Ը.18–24