Գլուխ 18
Հիսուսն ընտրում է Իր Առաքյալներին
Մի օր Հիսուսը նավակի վրայից ուսուցանում էր Գալիլեայի ծովի ափին գտնվող մարդկանց: Նավակը պատկանում էր Պետրոս անունով մի մարդու:
Ղուկաս Ե.1-3
Պետրոսը և նրա ընկերները ամբողջ գիշեր ձուկ էին որսացել, սակայն ոչինչ չէին բռնել: Երբ Հիսուսն ավարտեց ուսուցանումը, Նա Պետրոսին պատվիրեց վերցնել նավակը և գնալ ավելի խորը: Ապա Նա Պետրոսին և նրա ընկերներին ասաց, որ ջուրը գցեն ձկնորսական ուռկանը:
Ղուկաս Ե.4-5
Նրանք այնքան շատ ձուկ որսացին, որ ցանցերը սկսեցին պատռվել:
Ղուկաս Ե.6
Պետրոսը կանչեց մյուս նավակի իր ընկերներին, որ գային իրենց օգնեին: Երկու նավակներն այնպես լցվեցին ձկներով, որ սկսեցին խորտակվել:
Ղուկաս Ե.7
Պետրոսը և նրա ընկերները զարմացել էին: Նրանք գիտեին, որ դա արեց Հիսուս Քրիստոսը:
Ղուկաս Ե.8-9
Պետրոսը ծնկի իջավ Փրկչի ոտքերի առաջ: Նա ասաց, որ արժանի չէ լինելու Հիսուսի կողքին: Հիսուսն ասաց, որ Պետրոսը չվախենա:
Ղուկաս Ե.8-10
Պետրոսի ընկերներից երկուսը, Հակոբոսը և Հովհաննեսը, եղբայրներ էին: Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ասաց, որ հետևեն Իրեն և դառնան մարդկանց որսորդներ: Մարդիկ ամեն ինչ թողեցին և գնացին Հիսուսի հետ: Փրկիչը նաև ուրիշ մարդկանց խնդրեց հետևել Իրեն:
Մատթեոս Դ.18-22; 9.9; Ղուկաս Ե.10-11; Հովհաննես Ա.35-51
Հիսուսը ընտրեց տասներկու Առաքյալներ, որոնք պետք է ղեկավարեին Նրա Եկեղեցին: Նա աղոթեց ողջ գիշեր, որպեսզի կարողանար ընտրել ճիշտ մարդկանց: Հաջորդ առավոտ Նա ընտրեց և կարգեց տասներկու տղամարդ, տալով նրանց քահանայություն և Առաքյալներ լինելու իշխանություն:
Մարկոս Գ.14; Ղուկաս Զ.12-16; Հովհաննես ԺԵ.16
Առաքյալները ճանապարհորդում էին տարբեր քաղաքներ: Նրանք ուսուցանում էին ավետարանը և բուժում մարդկանց: Նրանք վերադարձան, որպեսզի ասեին Հիսուսին, թե ինչ էին արել:
Մարկոս Զ.30; Ղուկաս Թ.1-6, 10