Գլուխ 62
Պողոսը հնազանդվում է Սուրբ Հոգուն
Սուրբ Հոգին Պողոս Առաքյալին ասաց, որ գնա Երուսաղեմ: Սուրբ Հոգին ասաց, որ Պողոսին բանտ կգցեն: Պողոսը չվախեցավ: Նա սիրում էր Փրկչին և արեց այնպես, ինչպես իրենց ասաց Սուրբ Հոգին:
Գործք Ի.22–24
Պողոսը հրաժեշտ տվեց իր ընկերներին: Նա ասաց, որ այլևս չի տեսնի իրենց: Նա նրանց ասաց, որ ապրեն ավետարանով և հետևեն Աստծո պատվիրաններին: Պողոսը նրանց զգուշացրեց, որ չլսեն մարդկանց, որոնք կփորձեն նրանց ոչ ճիշտ բաներ սովորեցնել:
Գործք Ի.25, 28–32
Պողոսը նրանց ասաց` սիրել միմյանց և հոգ տանել իրար համար: Նա ծնկի իջով և աղոթեց նրանց հետ: Բոլորը լաց էին լինում: Նրանք նրա հետ գնացին դեպի նավակը և նայեցին, թե ինչպես Պողոսը մեկնեց Երուսաղեմ:
Գործք Ի.35–38