Գլուխ 30
Կյանքի հացը
Հաջորդ օրը շատ մարդիկ սկսեցին փնտրել Հիսուսին: Նրանք նավակներով գնացին Նրա ետևից Կափառնայում:
Հովհաննես Զ.22, 24
Հիսուսը գիտեր, որ նրանք ուզում էին, որ Նա նորից կերակրեր իրենց:
Հովհաննես Զ.26
Հիսուսը նրանց ուսուցանեց, որ հացը կարող է նրանց կենդանի պահել միայն կարճ ժամանակով: Նա ասաց, որ կա մեկ այլ տեսակի հաց, որը նրանք պետք է փնտրեն, դա Կյանքի Հացն է: Նա նրանց ասաց, որ Ինքն էր Կյանքի Հացը:
Հովհաննես Զ.27, 32–35
Հիսուսը մարդկանց սովորեցրեց, որ Իր կյանքը պետք է զոհաբերեր նրանց համար: Նա ասաց, որ եթե նրանք հետևեն և հավատան Իրեն, ապա հավերժական կյանք կստանան:
Հովհաննես Զ.47–51