Ընկեր
Մկրտությունը ուրախալի պարգև է
Հունվար 2026 Ընկեր


«Մկրտությունը ուրախալի պարգև է», Ընկեր, հունվար 2026, 2-3:

Երեխաների միության նախագահությունից

Մկրտությունը ուրախալի պարգև է

Տղայի լուսանկար, որը դուրս է գալիս ջրից ավազանում մկրտվելուց հետո

Մի անգամ ես խոսեցի մի տղայի հետ, որը լարվում էր մկրտվելուց։ Նա անհանգստանում էր, որ պատասխանատու կլինի իր բոլոր մեղքերի համար։

Ես նրան ասացի, որ մկրտությունը ուրախալի պարգև է, և նա վախենալու պատճառ չունի։ Մկրտվելուց հետո Երկնային Հայրը կարող է քեզ ավելի շատ օգնել։ Նախագահ Նելսոնը սովորեցրել է, որ երբ դուք մկրտվում եք և ուխտ եք կապում Աստծո հետ, Նա երբեք չի հրաժարվի ձեզ օգնելուց։* Երկնային Հայրը հրավիրում է ձեզ ստանալ Սուրբ Հոգու պարգևը՝ ձեզ առաջնորդելու համար, երբ ստանաք ձեր հաստատումը։ Եվ երբ դուք սխալ ընտրություն եք կատարում, կարող եք զղջալ և ներվել, քանի որ Երկնային Հոր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, արդեն վճարել է ձեր մեղքերի գինը։

Ինչպիսի՜ օրհնություն է, որ Երկնային Հայրը ձեզ ութ տարեկանում հրավիրում է ուխտ կապել Իր հետ, որպեսզի Նա կարողանա ձեզ ավելի շատ օրհնել։ Այնքան մեծ ուրախություն է սպասում ձեզ, երբ այս քայլը կատարեք՝ հետևելու Հիսուս Քրիստոսին։

Երբ մկրտվեմ, ես կարող եմ…

Հիշել իմ մկրտության խոստումները, երբ ես հաղորդություն եմ ընդունում։

(3 Նեփի 18․6-7)

Սուրբ Հոգին միշտ ինձ հետ ունենալ։

(Մովսես 6․52, Վարդապետություն և Ուխտեր 20․77)

Պատկանել Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։

(Վարդապետություն և Ուխտեր 20.37)

Վերցնել Հիսուս Քրիստոսի անունն ինձ վրա և հետևել Նրան ամեն օր։

(Մոսիա 5․8)

Էջ PDF

Նկարները` Բրայան Բիչի

  • Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ․ 2022, 6։