«Մարգոն և Պաոլոն», Ընկեր, հունվար 2026, 26-27:
Մարգոն & Պաոլոն
Խաղաղարար լինելու ընտրությունը
Ինչո՞ւ եք դուք երկուսով այդքան լուռ։ Սովորաբար դուք երեկույթի շունչն եք։
Նրանք վիճել էին իրենց սենյակը մաքրելու համար։
Ավելի վաղ …
Լա՛վ: Սառա Սլիթերսքեյլսը կբաժանի մեր սենյակը։ Եթե անցնես վրայով, նա կկծի։
Ես ամենևին քո կողմը չեմ ցանկանում գալ։ Ամբողջը թափթփված է։
Իսկապե՞ս ամբողջ գիշեր արհամարհելու եք միմյանց։
Սա եղբոր և քրոջ համար այնքան էլ բարի վերաբերմունք չէ միմյանց նկատմամբ։
Ես այլևս նույնիսկ նրա եղբայրը չեմ ուզում լինել։
Ես դա նկատի չունեի։ Ես ուղղակի շատ էի զայրացած։ Երանի կարողանայի խոսքերս հետ վերցնել։
Դու չես կարող չեղարկել ասածդ խոսքերը։ Բայց դու դեռ կարող ես փորձել ամեն ինչ շտկել։
Նկատի ունես, որ կարող եմ ապաշխարել։ Ճի՞շտ է:
Ճիշտ է։ Հիսուս Քրիստոսը քավություն արեց քեզ համար, որպեսզի դու միշտ կարողանաս ապաշխարել և կրկին փորձել։
Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա պատրաստ եմ։
Ավելի ուշ …
Մարգո՞։ Կարո՞ղ եմ ներս գալ։
Վա՜յ, դո՞ւ ես այս ամենը արել։
Տատիկի օգնությամբ։ Կներես, ես միշտ թափթփում եմ։ Ես խոստանում եմ ավելի ջանասեր լինել։
Կներես, որ գոռացի քեզ վրա և տխրեցրի։
Ես ներում եմ քեզ։ Գուցե մեզ Սառա Սլիթերսքեյլսը պետք չէ՞ մեր սենյակը բաժանելու համար։
Ես իսկապես ուրախ եմ, որ դու իմ քույրն ես։
Ես նույնպես:
Նկարազարդումները՝ Քեթի ՄըկԴիի