Ընկեր
«Շուտով ութ տարեկան կդառնամ»
Հունվար 2026 Ընկեր


«Շուտով ութ տարեկան կդառնամ», Ընկեր, հունվար 2026, 20-21:

«Շուտով ութ տարեկան կդառնամ»

Երբ դուստրս մոտ վեց տարեկան էր, մենք հնարավորինս շատ ջանում էինք, որ նա դիտի մյուս երեխաների մկրտությունները։ Յուրաքանչյուր մկրտությունից հետո մենք նրա հետ խոսում էինք տեղի ունեցածի մասին։ Մենք նրան օգնեցինք հասկանալ, որ երբ նա բավականաչափ մեծ լինի մկրտվելու համար, կկարողանա տարբերել ճիշտը սխալից։ Յուրաքանչյուր մկրտությունից հետո նա ասում էր. «Շուտով ես ութ տարեկան կդառնամ, և ես նույնպես կմկրտվեմ»։

Վերջապես դուստրս դարձավ ութ տարեկան։ Նա մկրտվեց և հաստատվեց։ Այժմ նա ուներ Սուրբ Հոգու պարգևը։ Մենք նրան ասացինք, որ Սուրբ Հոգին իր հետ պահելու լավագույն միջոցներից մեկը հաղորդություն ընդունելն է։

Երբ ընդունում ես հաղորդությունը, դու խոստանում ես միշտ հիշել Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հոգին կօգնի քեզ անել այն, ինչ Հիսուսն է ուսուցանել, և կհիշեցնի քեզ, թե ինչ ես սովորում Նրա մասին տանը և Երեխաների միությունում։ Սուրբ Հոգին խոսում է մեղմ, հանդարտ ձայնով և կօգնի հասկանալ, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։

Այժմ դուստրս շատ է սիրում հաղորդությունը։ Եվ դուք նույնպես կարող եք շատ սիրել։ Ամեն շաբաթ հաղորդություն ընդունելով և հիշելով Հիսուս Քրիստոսին, դուք ավելի շատ կզգաք Սուրբ Հոգին, և Նա կշարունակի առաջնորդել ձեզ։ Դուք կկարողանաք միշտ հիշել Հիսուս Քրիստոսին։

Ուխտի քայլեր

Գունավորեք յուրաքանչյուր տեսարանը, որպեսզի հետևեք, թե ինչպես է երեց Օջեդիրանի դուստրը պատրաստվում կապել և պահել իր մկրտության ուխտը։

Էջ PDF

Նկարները՝ Սամանտա Վինդլեյի