Ընկեր
Պատրաստ եմ քայլել Հիսուսի հետ
Հունվար 2026 Ընկեր


«Պատրաստ եմ քայլել Հիսուսի հետ», Ընկեր, հունվար 2026, 4-5:

Պատրաստ եմ քայլել Հիսուսի հետ

Երկվորյակ աղջիկներ՝ ձեռքներին «Ընկեր» ամսագրի «Մկրտություն և հաստատում» համարի օրինակը

Ողջույն:

Մենք Հեյլին և Վիոլետն ենք՝ երկվորյակ քույրեր Արիզոնայից, ԱՄՆ։ Մենք ուզում ենք հետևել Փրկչի օրինակին, ուստի պատրաստվում ենք մկրտվելուն։

Աղջիկները կանգնած են գետի մեջ իրենց մայրիկի և հայրիկի հետ

Մենք սիրում ենք զբոսնել մեր տան մոտ գտնվող գետի մոտ։ Երբ մկրտվենք, մենք կսկսենք նոր հոգևոր զբոսանք Հիսուսի հետ։ Սուրբ Հոգին մեզ հետ կլինի, երբ մենք ամեն օր փորձենք հետևել Փրկչին։

Աղջիկները գետի ափին խեցիներ են հավաքում

Երբեմն մենք գետի ափին հավաքում ենք փոքրիկ սպիտակ խեցիներ։ Դրանք մեզ հիշեցնում են Փրկչի խոստացած մի բան. «Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն» (Եսայի 1․18)։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և կրկին մաքուր լինել սխալ ընտրություն կատարելուց հետո։ Մենք մեր մկրտության օրը սպիտակ կհագնենք՝ սա նույնպես հիշելու համար։

Աղջիկները քարեր են սլացնում գետի վրա իրենց հոր հետ

Մեր հայրիկը շատ լավ է գետի վրա քարեր սլացնելու գործում։ Նա մեզ սովորեցնում է, թե ինչպես դա անել, և մենք ամեն անգամ փորձելիս մի փոքր ավելի լավ ենք դա անում։ Սա նման է այն բանին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարյալ Ուսուցիչ։ Նա ցանկանում է օգնել մեզ սովորել և աճել։

Աղջիկները քայլում են գետի մեջ՝ ձեռք ձեռքի տված իրենց մայրիկի հետ

Գետի քարերը սայթաքուն են, և մեզ օգնում է, երբ բռնում ենք մայրիկի ձեռքը։ Հիսուսը միշտ պատրաստակամ է օգնել մեզ, երբ օգնության կարիք ունենք։ Եվ երբ մենք մկրտվենք, մենք կխոստանանք օգնել ուրիշներին այնպես, ինչպես Նա կանի դա։

Մենք սիրում ենք ընտանիքով գետի երկայնքով զբոսնել։ Երբ մենք մկրտվենք, մենք կլինենք ուխտի արահետի վրա, որը տանում է դեպի մեր երկնային տունը։ Մենք կարող ենք հավերժ մեր ընտանիքի հետ լինել։

Ես ոգևորված եմ մկրտվելու համար, քանի որ ուզում եմ հետևել Հիսուսի օրինակին։ Ես հնարավորություն ունեմ ցույց տալու Երկնային Հորը, որ ուզում եմ պահել պատվիրանները։

Վիոլետ Վ., 7 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ

Ես ուզում եմ հետևել Հիսուս Քրիստոսին։ Մկրտվելուց հետո ես կարող եմ ստանալ Սուրբ Հոգին, և Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ քաջ լինել։

Հեյլի Վ., 7 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ