Ընկեր
Թոմասը, ով հավաքող է
Հունվար 2026 Ընկեր


«Թոմասը, ով հավաքող է», Ընկեր, հունվար 2026, 17:

Թոմասը, ով հավաքող է

Ձեռքով անող տղայի նկար

Իմ անունը Թոմաս է, և ես հավաքող եմ։

Այս տարի Երեխաների միությունում մենք սովորում ենք, թե ինչպես հավաքել։ Մեր ղեկավարները խնդրել են մեզ հավաքել մեր ընտանիքներին աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության համար։ Նրանք ցանկանում են, որ մենք հավաքել պարապենք, որպեսզի իմանանք, թե ինչպես հավաքել հիմա և երբ մեծանանք՝ միսիաներում, դպրոցում կամ նույնիսկ երբ մենակ լինենք։ Այդպիսով մենք միշտ կարող ենք հոգևորապես հավաքվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ և խաղաղություն գտնել Նրանցում։

Իմ աշխատանքն է հավաքել ընտանիքս առավոտյան աղոթքի համար։ Ես հարցնում եմ. «Խնդրում եմ, կարո՞ղ եք միանալ ինձ՝ աղոթելու համար»։ Իմ եղբայր Հենրին մեզ հավաքում է երեկոյան աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության համար։

Մի շաբաթ առավոտ մենք վաղ դուրս եկանք բասկետբոլ խաղալու։ Հետո մենք աշխատանք արեցինք։ Հանկարծ ես հիշեցի ու ասացի. «Մայրի՛կ, մենք մոռացանք հավաքվել աղոթելու»։ Նա ասաց, որ կարող ենք հավաքվել, երբ տուն հասնենք։ Բայց ես ասացի. «Մենք պետք է հավաքվենք և աղոթենք հենց հիմա»։ Նա խնդրեց ինձ աղոթքն ասել, բայց իր աչքերը բաց պահեց, քանի որ մեքենա էր վարում։

Մայրիկն ու հայրիկը Հենրիին և ինձ ասում են, թե որքան շնորհակալ են, որ մենք մեր ընտանիքը հավաքում ենք աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության համար։ Ասում են՝ մեր փոքրիկ ձայները մեծ տարբերություն են ստեղծում մեր տանը։ Նրանք մեզ ասում են, որ քանի որ մենք հավաքվում ենք, մեր ընտանիքը օրհնված է։

Աղոթքի համար ծնկի իջած ընտանիքի նկար
Էջ PDF

Նկարները` Աուգուստո Զամբոնատոյի