Ընկեր
Ադամն ու Եվան
Հունվար 2026 Ընկեր


«Ադամն ու Եվան», Ընկեր, հունվար 2026, 46-48:

Եկ, հետևիր ինձ

Ադամն ու Եվան

Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում կենդանիների հետ

Ադամն ու Եվան Երկնային Հոր առաջին զավակներն էին երկրի վրա: Նրանք ապրում էին Եդեմի պարտեզում։

Կենաց ծառը

Աստված նրանց թույլատրում էր ուտել բոլոր ծառերի պտուղները, բացի մեկից: Եթե նրանք ճաշակեին բարու և չարի իմացության ծառի պտղից, ստիպված կլինեին լքել պարտեզը և, ի վերջո, կմահանային: Բայց սատանան խաբեց նրանց։ Նա ասաց, որ եթե նրանք ճաշակեն այդ պտղից, նրանք կիմանան բարին ու չարը, բայց չեն մահանա:

Եվան պտուղ է քաղում բարու և չարի գիտության ծառից

Եվան որոշեց ճաշակել պտուղը:

Եվան պտուղը փոխանցում է Ադամին

Ապա նա Ադամին տվեց այդ պտղից։ Եվ նա նույնպես որոշեց այն ճաշակել:

Ադամն ու Եվան թաքնվում են թփերի մեջ, երբ հայտնվում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը

Աստված և Հիսուս Քրիստոսը այցելեցին նրանց, բայց Ադամն ու Եվան վախեցան և թաքնվեցին։ Աստված հարցրեց, թե արդյոք նրանք կերել են ծառի պտղից։

Ադամն ու Եվան կաշվե զգեստներ հագած դուրս են գալիս Եդեմի պարտեզից

Ադամն ու Եվան ասացին, որ կերել են պտղից։ Այժմ նրանք պետք է լքեին Եդեմի պարտեզը։ Բայց Աստված ծրագիր ուներ նրանց համար։ Այժմ նրանք տարբերում էին չարը բարուց և կարող էին երեխաներ ունենալ:

Ադամն ու Եվան իրենց ընտանիքի հետ

Ադամն ու Եվան խոստացան հնազանդվել Աստծո պատվիրաններին։ Նրանք ավելին սովորեցին Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք ուրախ էին, քանի որ Նա կօգներ իրենց ընտանիքին վերադառնալ Աստծո մոտ։