«Ինչպես մի փոքր երեխա», Ընկեր, հունվար 2026, 16:
Ինչպես մի փոքր երեխա
Վերցված է «Ինչպես մի փոքր երեխա» հոդվածից, Լիահոնա, մայիս 2025, 7-9:
Անցյալ տարի գերագույն համաժողովում նախագահ Հոլլանդը պատմեց մի պատմություն Փրկչի կյանքից։ Մի օր Նրա առաքյալները վիճում էին, թե ով է մեծագույնը։ Ապա Հիսուսը կանչեց մի փոքրիկ երեխայի, որ մոտենա Իրեն։ Նա ասաց․ «Ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18․4): Նախագահ Հոլլանդն ասել է, որ մանուկներն ու երեխաները Աստծո արքայության հիշեցումներ են։
Ուսումնասիրեք
Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ:
-
Ամեն ինչում հաղթել
-
Դիմել Երկնային Հորը և ուրիշներին օգնության համար
-
Մտածել ուրիշների մասին՝ նախքան քո մասին մտածելը
-
Ե՛վ բ, և՛ գ
Մոսիա 3․19-ը մեկ այլ սուրբ գրություն է, որը սովորեցնում է, որ պետք է դառնանք երեխայի նման։ Հետևյալ հատկանիշներից որո՞նք չեն ներառվում այս հատվածում։
-
Հետաքրքրասեր
-
Սիրով լի
-
Համբերատար
-
Խոնարհ