«Սնունդ & զվարճանք», Ընկեր, հունվար 2026, 12-13:
Սնունդ & զվարճանք
Կիսվեք ձեռքանման բացիկով
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեզ շատ են սիրում։ Պատրաստեք այս զվարճալի բացիկը, որպեսզի ինչ-որ մեկին ասեք, որ սիրում եք նրան։
-
Ծալեք դատարկ թուղթը կիսով չափ։
-
Դրեք ձեր ճկույթը ծալված մասի երկայնքով և գծեք ձեր ձեռքի ուրվագիծը։
-
Կտրեք ուրվագծով։ Մի կտրեք ծալքը։
-
Բացեք ձեր բացիկը և ներսում գրեք կամ նկարեք մի բարի հաղորդագրություն ինչ-որ մեկի համար։
Հյուրասիրության ժամ
Տորտիլայի վրա դրեք ձեր ընտրած լցոնումները։ Կարող եք փորձել գետնանուշի կարագ և ժելե, պեպերոնի և պանիր, սպանախ և հնդկահավ, կամ ինչ էլ որ ցանկանաք։ Այնուհետև փաթաթեք տորտիլան և զգուշորեն կտրեք այն կտորներով։ Մատուցեք փքված կողմը վերև։
Օգնող ձեռքեր
Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, Նա սիրում և ծառայում էր բոլորին։ Մենք կարող ենք հետևել Նրա օրինակին այսօր։ Ինչպե՞ս եք ծառայել որևէ մեկին։
Երբ ես օգնում եմ մեկին, զգում եմ, որ Երկնային Հայրը իսկապես հպարտ է և երջանիկ։
Ֆելիքս Գ., 11 տարեկան, Կիսումու շրջան, Քենիա
Ես օգնեցի մի երեխայի, որը վնասվածք էր ստացել խաղահրապարակում։ Ես ուրախ էի, որ կարող էի օգնել։
Հեյզել Լ., 7 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ
Նկարը՝ Աննա Օլդրոյդի