«Երջանկության ծրագիրն ու դու» Ընկեր, հունվար, 2026, 24-25։
Երջանկության ծրագիրն ու դու
Երկնային Հայրը Իր բոլոր զավակների համար ծրագիր կազմեց, որը կոչվում էր երջանկության ծրագիր։ Դու քո բաժինն ունես այդ ծրագրում։
Արարում
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ստեղծեցին երկինքն ու երկիրը և դրանցում եղած ամեն ինչ։
Անկում
Ադամն ու Եվան որոշեցին ուտել բարու և չարի գիտության ծառի պտղից։ Դրա շնորհիվ նրանք մեկուսացված էին Աստծուց, տարբերում էին ճիշտը սխալից և կարող էին ընտանիք ունենալ։ Նրանք երկրի վրա առաջին ընտանիքն էին։
Հիսուս Քրիստոսի քավությունը
Հիսուս Քրիստոսը եկավ երկիր։ Նա զգաց մեր բոլոր ցավերը և վճարեց մեր մեղքերի համար։ Նա մահացավ և նորից ապրեց։ Նրա շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և մի օր կրկին ապրել մեր ընտանիքների և Երկնային Հոր հետ։
Կյանք երկրի վրա
Մենք բոլորս ծնվել ենք երկրի վրա՝ մարմին ստանալու, սովորելու և աճելու համար։ Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսին՝ պահելով պատվիրանները և ծառայելով ուրիշներին։
Կարո՞ղ եք գտնել այս առարկաները նկարում։
Նկարները՝ Մադի Բեյքերի