«Ուրեմն, դու մկրտվել ես։ Իսկ հիմա ի՞նչ»։ Ընկեր, հունվար, 2026, 36-37։
Ուրեմն, դու մկրտվել ես։ Իսկ հիմա ի՞նչ
Դու արդեն մկրտվե՞լ ես։ Հրաշալի է։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը շատ ուրախ են, որ դու կատարեցիր այդ ընտրությունը՝ հետևելու Նրանց։
Մկրտությունը Երկնային Հոր և ձեր Փրկչի հետ հրաշալի ուխտյալ հարաբերությունների ձեր ճանապարհորդության առաջին քայլերից միայն մեկն է։ Ահա մի քանի բաներ, որոնք կարող եք շարունակել անել կամ սկսել անել հիմա, երբ մկրտվել եք։
Լսել Սուրբ Հոգուն
Հիշո՞ւմ եք, երբ ձեր մկրտությունից հետո ստացաք Սուրբ Հոգու պարգևը։ Հիմա Նա միշտ կարող է լինել ձեզ հետ, երբ դուք ընտրեք ճիշտը։ Սուրբ Հոգին հաճախ մեզ հետ հաղորդակցվում է մտքերի և զգացմունքների միջոցով։ Սուրբ Հոգուն լսելը կօգնի ձեզ լավ ընտրություններ կատարել և գտնել իսկական ուրախություն։
Մտածեք այդ մասին. Ե՞րբ եք զգացել Սուրբ Հոգին։ Դա կարող է լինել մեծ կամ փոքր փորձառություն։
Ապաշխարել
Երբ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը, Նա հնարավորություն տվեց մեզ բոլորիս ապաշխարել։ Ապաշխարությունը նշանակում է հրաժարվել սխալ ընտրություններից և դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Նրանք շատ ուրախ են, երբ մենք ընտրում ենք ապաշխարել, քանի որ դա մեզ օգնում է ավելի մոտենալ Նրանց։
Մտածեք այդ մասին. Ի՞նչ քայլ կարող եք անել, որը կօգնի ձեզ դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։
Ընդունել հաղորդությունը
Ձեր մկրտությունից հետո հաղորդությունն ավելի յուրահատուկ է դառնում։ Այժմ, երբ դուք ընդունում եք հաղորդությունը, դուք նորոգում եք մկրտության ժամանակ կապած ուխտը՝ պահելու պատվիրանները և հետևելու Հիսուս Քրիստոսին։ Երբ դուք չեք պահում այս խոստումները կատարելապես, հաղորդությունը շաբաթական հիշեցում է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և ներվել։
Մտածեք այդ մասին. Ո՞րն է այն եղանակներից մեկը, որով դուք կարող եք հաղորդությունը յուրահատուկ դարձնել այս շաբաթ:
Պատրաստվել տաճարի համար
Տաճարը Աստծո սուրբ տունն է։ Այն տարում, երբ կդառնաս 12 տարեկան, կարող ես գնալ տաճար և օգնել ուրիշներին՝ կատարելով մկրտություններ մահացածների համար։ Հետագայում դու կարող ես ավելի շատ ուխտեր՝ քո սեփականը, կապել քո Երկնային Հոր հետ։ Տաճարում սովորածը կօգնի քեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Մտածեք այդ մասին. Ի՞նչ կարող եք անել հիմա՝ տաճար գնալուն պատրաստվելու համար։
Նկարները՝ Ալիսա Փիթերսենի