Ընկեր
Շաբաթական սուրբ գրությունների զվարճանք
Հունվար 2026 Ընկեր


«Շաբաթական սուրբ գրությունների զվարճանք», Ընկեր, հունվար 2025, 41-44:

Եկ, հետևիր ինձ

Շաբաթական սուրբ գրությունների զվարճանք

Հին Կտակարանի պատմությունների նկարներ, այդ թվում՝ Նոյան տապանի, Տասը պատվիրանների և տասը պատուհասների գորտերի մասին։

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը

Հին Կտակարան․ Ներածություն

Հին Կտակարանը ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին

Երգ. «Պատմիր ինձ Հիսուսի մասին» (Children’s Songbook, 57)

Սուրբ գրություն Եսայի 9․6

Վարժություն. Մենք կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ կարդալով Հին Կտակարանը։ Անցեք 49-րդ էջ՝ միասին սուրբ գրությունների որոնման վարժություն կատարելու համար։ Կամ ընտրեք սուրբգրային հատվածներից մեկը՝ միասին կարդալու համար։

Հունվարի 5–11

Մովսես 1, Աբրահամ 3

Աստծո բոլոր զավակնե՛ր

Գերանի վրա քայլող երեխաների նկար

Երգ․ «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)

Սուրբ գրություն․ Մովսես 1․4

Վարժություն․ Աստված Մովսեսին ասաց, «Դու իմ որդին ես» (Մովսես 1.4): Մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք: Մտածեք մեկի մասին, ով կարիք ունի հիշեցման, որ ինքը Աստծո զավակն է։ Երգեք կամ նվագեք նրանց համար երգը՝ «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)։

Հունվարի 12–18

Ծնունդ 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը

Երգ․ «My Heavenly Father Loves Me», (Children’s Songbook, 228):

Սուրբ գրություն․ Մովսես 2․1

Վարժություն․ Մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը (տես Մովսես 2․1)։ Ի՞նչ գեղեցիկ ստեղծագործությունների համար ես դու շնորհակալ։ Երկիր մոլորակի նկարը տրված է հաջորդ էջում։ Կարող ես լրացուցիչ օրինակներ ունենալ քո ընտանիքի համար։ Կտրիր դրանք և կախիր ինչ-որ տեղ՝ քեզ հիշեցնելու համար, որ Աստված ստեղծել է երկիրը քեզ համար, որովհետև սիրում է քեզ։

Երկրի ստեղծումը

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ստեղծեցին երկինքն ու երկիրը և դրանցում եղած ամեն բան։ Օգտագործեք մատիտներ, ջրաներկեր կամ պատռված թղթի կտորներ՝ երկրի վրա ցամաքն ու ծովերը գունավորելու համար։

Հունվարի 19–25

Ծնունդ 3–4, Մովսես 4–5

Լավ ընտրություններ կատարելը

Խոտ հնձող տղայի նկար

Երգ․ «Choose the Right Way», (Children’s Songbook, 160)

Սուրբ գրություն․ Մովսես 4․3

Վարժություն․ Աստված մեզ տվեց ազատ կամքի պարգևը (տես Մովսես 4․3)։ Կամքի ազատությունը ընտրություններ կատարելու զորությունն է։ Դուք կարող եք լավ ընտրություններ կատարել՝ հետևելով Հիսուս Քրիստոսին և ծառայելով ուրիշներին։ Ծառայեք ինչ-որ մեկին ձեր ընտանիքով։ Ապա գծեք և կտրեք ձեռքի հետքը, գրեք ձեր արածի մասին և ուղարկեք այն Ընկեր-ին։ Իմացիր ավելին 13-րդ էջում։

Alt text

Նկարները՝ Օդրի Դեյի