«Ընկերներ ողջ աշխարհում», Ընկեր, հունվար 2026, 14-15:
Ընկերներ ողջ աշխարհում
Թայվանի Տաոյուան քաղաքի Երեխաների միության երեխաները այցելեցին Թայպեյի (Թայվան) տաճար։ Նրանք զգացին տաճարի սրբությունն ու գեղեցկությունը։ Նրանք նաև տաճարի կոլաժներ պատրաստեցին։
«Բենիամին թագավոր», Լիվայ և Ջեյքոբ Ֆ., 7 և 10 տարեկան, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա
«Եթեր 2․16–17», Ուեսլի Ս., 10 տարեկան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
«Մարդկանց ձկնորսներ», Ինտեգրիթի Վ., 7 տարեկան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
«Առաջին տեսիլքը», Շառլոտ Ռ., 10 տարեկան, Ջորջիա, ԱՄՆ
Էվերեթ և Էմերսին Ս., 7 և 9 տարեկան, Նեբրասկա, ԱՄՆ
Ես իմ հարևաններին լիմոնադ տվեցի, երբ նրանք դրսում ծանր աշխատանք էին կատարում։ Ներքուստ ես ինձ լավ զգացի։ Ես գիտեի, որ Սուրբ Հոգին ինձ հետ էր։
Ռոզալին Վ., 8 տարեկան, Միսսուրի, ԱՄՆ
Ես օգնեցի այցելուներին հագնել իրենց սպիտակ կոշիկի ծածկոցները Օկինավա (Ճապոնիա) տաճարի բաց դռների օրը։ Ես զգացի Սուրբ Հոգին, երբ բաց դռների օրը ներս մտա տաճար։
Նիկո Ֆ., 9 տարեկան, Օկինավա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Ես և եղբայրս խաղում էինք խաղահրապարակում և իմացանք, որ այնտեղ մի տղա կորցրել էր իր փողը։ Ես ուզում էի օգնել նրան, ուստի տվեցի նրան իմ փողից։
Նինա Մ., 8 տարեկան, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան
Մենք ծխի միջոցառում ունեցանք, որի ընթացքում զարդարեցինք Մորմոնի Գրքի օրինակի շապիկը՝ հատուկ մեկին տալու համար։ Ես այն տվեցի ընկերոջս, որպեսզի նա ավելին իմանա Հիսուս Քրիստոսի մասին։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ դրա համար և ամուր գրկեց ինձ։ Ես երջանիկ եմ զգում, երբ կարողանում եմ ավետարանով կիսվել սիրելի մարդկանց հետ։
Գաբրիելա Ա., 6 տարեկան, Լոս Լագոս շրջան, Չիլի