«Ջրային երաժշտության զվարճանք», Ընկեր, հունվար 2026-13:
Ջրային երաժշտության զվարճանք
Ստեղծեք երաժշտություն տանը՝ օգտագործելով միայն ջուր և բաժակներ։
-
Բաժակները կամ տարաները դասավորեք մեկ շարքով։
-
Յուրաքանչյուր բաժակը լցրեք տարբեր քանակությամբ ջրով։ Առաջին բաժակը պետք է ամենաշատ ջուրը պարունակի, իսկ վերջին բաժակը՝ ամենաքիչը։
-
Ցանկության դեպքում ջրի մեջ ավելացրեք սննդային գունաներկ։
-
Զգուշորեն գդալով դիպեք բաժակներին և լսեք յուրաքանչյուր բաժակի արձակած տարբեր ձայները։ Ավելացրեք ջուր՝ նոտաները ցածրացնելու համար, կամ դատարկեք՝ դրանք ավելի բարձրացնելու համար։
-
Փորձեք նվագել հաջորդ էջում գտնվող «Երբ ես մկրտվեմ» երգից մի քանի նոտա կամ հորինեք ձեր սեփական երգը։
Կարդացեք «Երբ ես մկրտվեմ» երգի խոսքերը հաջորդ էջում։ Ապա նկարեք, թե ինչ զգացողություններ է առաջացնում երգը ձեզ մոտ, և կիսվեք դրանով ինչ-որ մեկի հետ։
Լուսանկարը՝ Քրիսթի Փաուելի