«Ողջույն Ֆիլիպիններից» Ընկեր, հունվար 2026, 8–9։
Ողջույն Ֆիլիպիններից
Ֆիլիպինները կղզիների մեծ խումբ է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։ Այնտեղ բնակվում է ավելի քան 100 միլիոն մարդ։ Պաշտոնական լեզուներն են ֆիլիպիներենը և անգլերենը։
Կղզի երկիր
Ֆիլիպիններում կա ավելի քան 7640 կղզի։ Մարդիկ ապրում են այդ կղզիներից մոտ 2000-ում։
Ամառային շոկոլադ
Շոկոլադե բլուրները գտնվում են Բոհոլ կղզում։ Չորային սեզոնի ընթացքում այս բլուրները շագանակագույն են դառնում և նմանվում շոկոլադի մեծ կույտերի։
Հսկայական արծիվ
Ֆիլիպինյան արծիվը ազգային թռչուն է և աշխարհի ամենամեծ արծիվներից մեկը։
Բամբուկի որսը
Մարդիկ այստեղ շատ են ձկնորսությամբ զբաղվում։ Ձուկ որսալու նրանց ձևերից մեկը բամբուկի երկար ոստով ջրին խփելն է։ Սա ձկներին վախեցնում է և նետում իրենց ցանցերը։
Տոնելու ժամանա՛կն է
Ֆիլիպիններում մենք Սուրբ Ծնունդը նշում ենք չորս ամիս՝ սեպտեմբերից սկսած։ Մենք սկսում ենք Սուրբ Ծննդյան երաժշտություն նվագել և զարդարել մինչև տոների ավարտը՝ հունվարի սկզբին։
Նկարները՝ Մինա Մինյայի