«Հիսուսին հետևելը Ֆիլիպիններում», Ընկեր, հունվար 2026, 10-11:
Հիսուսին հետևելը Ֆիլիպիններում
Ծանոթացեք Ադամի հետ
Ադամը հետևում է Հիսուս Քրիստոսին՝ օգնելով ուրիշներին։ Մի անգամ դպրոցում նրա դասընկերը չէր ճաշել։ Ադամը որոշեց իր ճաշը կիսել նրա հետ։ Նա ասում է. «Ես ինձ երջանիկ զգացի, քանի որ հնարավորություն ունեցա օգնել մեկին, ինչպես Հիսուսն արեց»։
Ադամը հետևում է Հիսուսին նաև աղոթելով։ Վերջերս նա առաջադրվել էր դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի պաշտոնում։ Նա աղոթեց և խնդրեց Երկնային Հորը օգնել իրեն ուրախանալ ընտրությունների ցանկացած արդյունքից։ «Ես չհաղթեցի, բայց գիտեմ, որ Տերն ինձ համար ավելի լավ ծրագրեր ունի»,- ասում է Ադամը։
Ադամի մասին
Տարիքը․ 10 տարեկան
Վայրը․ Ռիզալ, Ֆիլիպիններ
Լեզուները․ տագալոգ, անգլերեն
Նպատակը․ դառնալ վիրաբույժ, որպեսզի կարողանա օգնել մարդկանց
Նախասիրությունները․ ընկերների հետ ժամանակ անցկացնել և բադմինտոն խաղալ
Ընտանիքը․ Ադամը, մայրը, հայրը, երկու ավագ քույրերը և երկու ավագ եղբայրները
Ադամի սիրելի բաները
Սուրբգրային պատմություն. երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, որովհետև դա նշանակում է, որ մենք նույնպես կարող ենք կրկին ապրել
Տոնը․ Սուրբ Ծնունդ
Կերակուր․ նիլագա (խոզի մսով, բոկ չոյով և կարտոֆիլով ապուր)