Կիրակի ցերեկային նիստ
Նրանք իրենց սեփական դատավորներն են
Հատվածներ
ԱՄՆ
Արարման և մեր մահկանացու գոյության հիմնական նպատակներից մեկն այն է, որ մեզ հնարավորություն տրվի գործել և դառնալ այն, ինչ Տերը հրավիրում է մեզ դառնալ։ ․․․
․․․ Մենք չենք օրհնվել բարոյական ազատ կամքով, որպեսզի անենք՝ ինչ ցանկանանք և երբ կամենանք: Ավելի շուտ, համաձայն Հոր ծրագրի, մենք բարոյական կամքի ազատություն ենք ստացել՝ փնտրելու և գործելու հավերժական ճշմարտության համաձայն: ․․․
Նախագահ Դալլին Հ. Օուքսը շեշտել է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը բարոյական կամքի ազատության արդար կիրառման միջոցով մեզ հրավիրում է և՛ ինչ-որ բան իմանալ, և՛ ինչ-որ բան դառնալ։ ․․․
[Եվ թեպետ] միայն մեր գործերն ու ցանկությունները չեն փրկի և չեն կարող փրկել մեզ: «Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել», մենք հաշտվում ենք Աստծո հետ միայն ողորմածության և շնորհի միջոցով, որը հասանելի է Փրկչի անսահման և հավերժական քավող զոհաբերության միջոցով։ ․․․
Մեզանից շատերը կարող են ակնկալել, որ Հավերժական Դատավորի դատարանի առջև մեր ներկայանալը նման կլինի աշխարհիկ դատավարության։ Դատավոր կնախագահի։ Կներկայացվեն ապացույցներ։ Կկայացվի դատավճիռ։ Եվ մենք, հավանաբար, անորոշության և վախի մեջ կլինենք, մինչև կիմանանք վերջնական արդյունքը։ Բայց ես կարծում եմ, որ նման բնութագրումը սխալ է։ ․․․
Տիրոջից վախը հարկադրական պատկերացում չէ այն մասին, թե մենք գալիս ենք դատվելու Նրա ներկայության մեջ: Ավելի շուտ, դա իրերը այնպիսին ընդունելու հեռանկարն է, ինչպիսին դրանք իրականում կան, և ինչպիսին դրանք իրականում կլինեն։ ․․․
Ի վերջո, մենք մեր սեփական դատավորներն ենք։ Կարիք չի լինի, որ որևէ մեկը մեզ ասի, թե ուր գնանք։ Տիրոջ ներկայության մեջ մենք կընդունենք, թե ինչ ենք ընտրել դառնալ մահկանացու կյանքում և ինքներս կիմանանք, թե որտեղ պետք է լինենք հավերժության մեջ։