Շաբաթ առավոտյան նիստ
Երանի խաղաղարարներին
Հատվածներ
Բրազիլիա
Համաժողովների կենտրոն, ԱՄՆ
Հիսուսը դուրս է գալիս գերեզմանից, հեղինակ՝ Դեն Բըր
Եկեք ավելի մանրամասն քննարկենք այս երեք վայրերը, որտեղ ժամանակակից Վերջին Օրերի Սուրբը խաղաղություն է հաստատում։
Առաջինը՝ մեր սրտում է։ ․․․
․․․ Հիսուս Քրիստոսի ավետարանը սնուցում և հյուսում է այս աստվածային հատկանիշները մեր սրտում, այդ թվում՝ խաղաղարարությունը, օրհնելով մեզ այս և հաջորդ կյանքում։
Երկրորդ՝ մեր տներում խաղաղարարություն հաստատելը Տիրոջ օրինակի օգնությամբ կազդի մեր ընտանեկան փոխհարաբերությունների վրա՝ դրսևորելով համոզում, երկայնամտություն, նրբանկատություն, բարություն, հեզություն և անկեղծ սեր։ ․․․
․․․ Խաղաղարար լինելու համար մենք ներում ենք ուրիշներին և գիտակցաբար լավ վերաբերվում նրանց, ոչ թե՝ վատ։
Երրորդ՝ խաղաղարարությունը մեր համայնքներում։ ․․․
․․․ Մեր ժողովներում և մեր համայնքներում եկեք տեսնենք միմյանց որպես Աստծո զավակներ։
Եզրափակելով՝ ես մի հրավեր եմ հղում։ ․․․ Կմտածե՞ք մեկշաբաթյա, երեք փուլ ունեցող խաղաղարարության մի ծրագրի մասին։
-
Վեճերից զերծ տուն. Երբ վեճ է սկսվում, դադար առեք և վերագործարկեք պահը բարի խոսքերով և գործերով:
-
Թվային կամուրջների կառուցում. Նախքան առցանց հրապարակում անելը, պատասխանելը կամ մեկնաբանելը, հարց տվեք՝ արդյո՞ք սա կամուրջ կկառուցի։ Եթե ոչ, կանգ առեք։ Մի՛ հրապարակեք։ Դրա փոխարեն՝ բարությամբ կիսվեք։ Ատելության խոսքերի փոխարեն խաղաղություն հռչակեք։
-
Վերականգնել և վերամիավորվել. Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, լարվածություն զգալով, կարող է ներողություն խնդրել, սպասավորել, վերականգնել և վերամիավորվել։ ․․․
Խաղաղարարությունը քրիստոսանման հատկանիշ է։ ․․․
Մենք կատարում ենք մեր աստվածային դերը՝ որպես սիրող Երկնային Հոր զավակներ, երբ ձգտում ենք դառնալ խաղաղարարներ։