Շաբաթ երեկոյան նիստ
Հիսուս Քրիստոսի քավիչ սերը
Հատվածներ
Talitha Cumi [Տալիթա, կումի], հեղինակ՝ Էվա Թիմոթի
Եթե դուք լուրջ մեղքեր եք գործել և ապաշխարության ճանապարհին եք կամ ցանկանում եք լիովին ապաշխարել ու զգալ ներման անբացատրելի ուրախությունը, խնդրում եմ իմացեք, որ այդ հրաշքը սպասում է ձեզ։ ․․․
Մեղքից հեռանալը, դեպի Աստված դառնալը և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը զորացնելը կարող է գեղեցիկ սկիզբ լինել։ Ձեր կամքը Աստծուն խոնարհաբար ենթարկելու համար հարկավոր է ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին խոստովանել լուրջ մեղքերը, բայց ձեր լիակատար ներումը գալիս է Փրկչից։ ․․․
Աստծո մոտ վերադառնալու անկեղծ ցանկությունը զուգորդվում է վճռականությամբ՝ լիովին անկեղծ լինելու ձեր Երկնային Հոր, ինքներդ ձեզ և նրանց հետ, ովքեր տուժել են, ինչպես նաև ձեր քահանայության ղեկավարի հետ։ ․․․
Ձեր ներքին ձգտումը մղում է վերականգնելու այն, ինչ կոտրել եք։ Բայց որոշ բաներ ձեր ուժերից վեր են, և դուք ջանասիրաբար աղոթում եք, որ Տերն Իր շնորհով օգնի բուժել նրանց, ովքեր վիրավորվել են ձեր գործողությունների հետևանքով։ ․․․
Երբ ձգտեք ստանալ Տիրոջ ներումը, համբերատար եղեք՝ սպասելով Նրա լիակատար հավանությանը։ ․․․
Դիմելով նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն վիրավորվել են մեկ ուրիշի լուրջ մեղքերի պատճառով, ես ցանկանում եմ կիսվել Փրկչի սիրով և կարեկցանքով, Նրա մխիթարությամբ և խաղաղությամբ։
․․․ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Փրկիչը ճանաչում և սիրում է ձեզ: Դիմեք Նրան։ Նա ձեր մխիթարությունն ու ուժն է։ Նա կուղարկի Իր հրեշտակներին՝ ձեզ բարձրացնելու։