Շաբաթ առավոտյան նիստ
Ձեր սիրտը ներդաշնակեք Հիսուս Քրիստոսի հետ․ Երեխաների միության երաժշտության սուրբ պարգևը
Հատվածներ
Բրազիլիա
Ֆիլիպիններ
ԱՄՆ
Ես ուրախություն եմ գտել՝ կապվելով մեր Սրբերի հետ՝ սուրբ երաժշտության ընդհանուր լեզվի միջոցով։ Եվ հատկապես Երեխաների միության պարզ երգերի միջոցով Սուրբ Հոգին հաղթահարել է լեզվական խոչընդոտները և լցրել է սիրտս Իր մեղմ շշնջոցով։ ․․․
․․․ Երեխաների միության երաժշտությունը Աստծո ամենանուրբ գործիքներից մեկն է՝ Փրկչի կրտսեր աշակերտների սրտերում վկայություն սերմանելու համար։ ․․․
․․․ Երաժշտությունը միշտ էլ եղել է երեխաներին ավետարանն ուսուցանելու գործընթացի կենտրոնում։ Երեխաների միության երգերը կարող են դառնալ երեխայի առաջին հոգևոր լեզուն, քանի որ դրանց պարզ և հիշվող մեղեդիները հնչեցնում են ավետարանի ճշմարտությունները։ ․․․
Երեխաների մության երգերը կարող են լինել նաև վարդապետության ուսուցման հզոր գործիքներ։ Որոշ երգեր պատմում են Փրկչի կյանքի և ծառայության պատմությունները։ Այլ երգեր ուսուցանում են Նրա հատկանիշների, օրինակ՝ Նրա հավատքի, հույսի և գթության մասին։ Իսկ ամենասուրբ երգերը վկայում են Նրա անսահման Քավության և այն սիրո մասին, որը բխում է այդ փրկարար գործողությունից: ․․․
․․․ Վեց տարեկանում սովորած մի երգ կարող է ուղեկցել մեզ ողջ կյանքում՝ վերադառնալով նույնիսկ տասնամյակներ անց՝ որոշումների, գայթակղության, վշտի կամ ուրախության պահերին։ ․․․
․․․ Սուրբ Հոգին կարող է օգտագործել երաժշտությունը, որպեսզի հավիտենական ճշմարտությունները փորագրի նրանց նուրբ սրտերում։ Ժամանակի ընթացքում երեխաները կարող են ընտրել՝ ներդաշնակել և ուղղել իրենց սրտերն ու կյանքը դեպի Հիսուս Քրիստոսը՝ Նրա հետ սուրբ ուխտեր կնքելով և դրանք պահելով։ ․․․
Թանկագին ընկերնե՛ր, ես վկայում եմ, որ Երեխաների միության երգերը ուսուցանում են հավիտենական ճշմարտություններ և վարդապետություն, որոնք մեզ առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը։