Կիրակի առավոտյան նիստ
Փորձված և զորացած Քրիստոսով
Հատվածներ
Պերու
Երիտասարդ տարիքում ես փորձում էի ֆիզիկա և մաթեմատիկա սովորել համալսարանում։ Ես ճնշված էի զգում: ․․․ Ես սկսեցի մտածել դա թողնելու և ավելի հեշտ բան սովորելու մասին։
Ես ինձ թույլ էի զգում։ Երբ աղոթում էի, զգացի Տիրոջ հանդարտ հավաստիացումը։ Կարծես Նա ասաց ինձ իմ մտքում. «Ես քեզ փորձում եմ, բայց ես նաև քեզ հետ եմ»։ ․․․
Ես հասկացա, որ ֆիզիկայի հետ իմ պայքարն իրականում Տիրոջ պարգևն էր։ Նա ուսուցանում էր ինձ, որ Իր օգնությամբ ես կարող եմ անել անհնար թվացող բաներ, եթե հավատամ, որ Նա ինձ միշտ կօգնի։ Այս պարգևի միջոցով Տերը գործում էր՝ ինձ փորձելու և զորացնելու համար։
․․․ Պողպատի կտորը փորձարկելը նշանակում է այն ճնշման տակ դնել։ ․․․ Փորձարկման արդյունքում պողպատը չի թուլանում: Իրականում, այն դառնում է մի բան, որին կարելի է վստահել, մի բան, որը բավականաչափ ամուր է` ավելի մեծ բեռներ կրելու համար։ ․․․
Երբ մենք շարունակում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե այդ պահին մեզ ամեն ինչ անհնար է թվում, մենք հոգևորապես զորանում ենք։ ․․․
Իր փառահեղ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել մեզ մեր փորձության ժամանակ։ ․․․
․․․ Դրանք կարող են գալ աննկատ՝ ընտանեկան կյանքի փորձությունների տեսքով։ Կարող են դրսևորվել հիվանդության, հիասթափության, վշտի կամ միայնության ձևով։
Ես վկայում եմ, որ այդ պահերը չեն նշանակում, որ Տերը լքել է ձեզ։ Փոխարենը, դրանք ապացույց են այն բանի, որ Նա բավականաչափ սիրում է ձեզ՝ զտելու և զորացնելու համար։ Նա ձեզ բավականաչափ ուժեղ է դարձնում՝ հավիտենական կյանքի բեռը կրելու համար։